• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
16.06.2018 | 13:42

ԱՄՆ-ը դեսպանը խիստ հետաքրքրված է Հայաստանում Լիդիան-Արմենիա ընկերության հանքարդյունաբերական գործունեությամբ

 Քչերը թերևս ուշադրություն դարձրեցին օրերս՝ հունիսի 14-ին  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի միջև կայացած հանդիպմանը ու այդ ընթացքում  արծարծված հարցերի վրա:

 

Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության  ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ու  պատրաստակամություն հայտնել աջակցելու նոր կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումներին, օգնել գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, որպեսզի ավելի մեծ թվով ամերիկյան ընկերություններ ներգրավվեն այստեղ:

 Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ ներառյալ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը, հարկային և ենթակառուցվածքային համակարգերում խթաններ հաղորդելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ դեսպանը նաև խոստացել է առաջիկայում անդրադառնալ  «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի կնքմանը:

Այս ամենից հետո ԱՄՆ դեսպանն անդրադարձել է այն խնդրին, ինչով վերջինա չափազանց  հետաքրքրված է Հայաստանում: Խոսքը՝ Լիդիան-Արմեսիա ընկերության գործունեության մասին է:

Ռիչարդ Միլսն առանձնահատուկ կարևորել է  Լիդիան-Արմենիա ընկերության, որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի շարունակականությունը: Ինչին ի պատասխան փոխվարչապետ Ավինյանը վստահեցրել է, որ նոր կառավարությունը անաչառ ուսումնասիրություններ է իրականացնելու՝ վեր հանելու Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր պատկերն ու համապատասխանությունը միջազգային և պետական ստանդարտներին, և, որ այդ ստուգումները պետք է կազմակերպվեն բոլոր ձեռնարկություններում՝ թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով: Իսկ ստանդարտներին համապատխան ձեռնարկությունները պաշտպանված են լինելու պետության կողմից:

Իսկ ի՞նչ են այս ծրագրի առնչությամբ ահազանգում մասնագետներն ու բնապահպանները:

   Մասնավորաբար, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հայտարարում է.
Ամուլսարը 3000 մետր բարձրություն ունի: Հանքի շահագործումը տեղի կունենա՝ սարի կատարին խոռոչ առաջացնելով: Հանքը շահագործողներն ուզում են հանել 90 տոննա հանքաքար, որից կառաջանա 464 մլն տոննա հանքարդյունաբերական թափոն: Սարի կատարին խոռոչ առաջացնելու համար տարեկան 1000 պայթուցիկ պետք է օգտագործվի, որոնք կհանգեցնեն ջրային ռեսուրսների սակավությանը՝ կցամաքեն աղբյուրները, ջրի հոսքը կնվազի, մշտահոս աղբյուրների հոսքը կփոքրանա: «Lydian International»-ը, որը նախատեսում է շահագործել հանքը, խոստանում է ներդրումներ կատարել, 9 տարում Հայաստանում մոտ 5 միլիարդ դոլարի շահույթ բերել: «Սա խաբեություն է, երևակայական թիվ է»:




 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /