• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 19, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
18.06.2018 | 10:44

Մանվել Գրիգորյանը ձերբակալման պահից 72 ժամը լրանալուն պես Սահմանադրության ուժով անհապաղ ազատ կարձակվի. փաստաբան

Իրավական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ Ազգային Ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն կարող է տալ Ազգային Ժողովը գաղտնի քվեարկությամբ Ազային Ժողովի առաջիկա հերթական նիստում գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի քննարկումից հետո:

 Այս մասին նշում է փաստաբան Նորայր Նորիկյանը:

    Վերջինս նկատում է. Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտվել է ս.թ. հունիսի 15-ին, իսկ հաջորդ նստաշրջանը սկսվելու է ս.թ. սեպտեմբերի 10-ին, որի ընթացքում էլ տեղի կունենան Ազգային ժողովի հերթական նիստերը:

 

   «Սա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Ազգային ժողովը կարող է քննել միայն ս.թ. սեպտեմբերի 10-ին, իսկ սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալման պահից 72 ժամը լրանալուն պես Սահմանադրության ուժով անհապաղ ազատ կարձակվի, քանի որ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանել է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել բացառապես Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, ինչը նշանակում է, որ այդ հարցը չի կարող ընդգրկվել թե՛ արտահերթ նստաշրջանի, թե՛ արտահերթ նիստի օրակարգում»:

 

   Փաստաբանը նկատում է թե «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի հեղինակների «փայլուն» աշխատանքի արդյունքում ահա այսպիսի լուրջ սողանցք է հայտնվել:

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /