• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
18.06.2018 | 13:37

Մանվել Գրիգորյանին տրված է եղել մեծ լիազորություններ, ինչն էլ հանգեցրեց նման վիճակի. Պարույր Հայրիկյան

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

ԵԿՄ նախագահ, գեներել Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, նրա անձի հետ կապված ԱԱԾ-ի կողմից արված ցնցող բացահայտումը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար անակնկալ չէ:

Հայ Ձայն-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահն ասաց հետևյալը. «Ոչ, ես վաղուց գիտեի»,- ու հիշեցրեց մի փոքր պատմություն:

«Լինելով Գորիսի պարետը, ես որոշակի տեղեկատվության եմ տիրապետել: Բերեմ մի օրինակ: Ինձ պետք էր 200 հոգու տեղեկանք տալ, որպեսզի նրանք ստանային պատերազմի մասնակցի վկայական: Ինձ ասացին, որ այդ տեղեկանքները պետք է ստորագրի Մանվել Գրիգորյանը: Ես զարմացա, Մանվելն ի՞նչ կապ ունի, ինչու՞ պետք է նա տեղեկանք տա: Ի դեպ, ինքն այդ ժամանակ ընդամենը մայոր էր»: Այս փաստը, ըստ Հայրիկյանի վկայում է այն մասին, որ Մանվել Գրիգորյանին տրված է եղել մեծ լիազորություններ՝ իր կարգավիճակին  ոչ համարժեք:

 «Ո՞վ է նրան նման լիազորություններ տվել, ինչո՞ւ են տվել: Ժամանակին աղմուկ չեմ բարձրացրել՝ մտածելով, որ համակարգը վերից վար աղտոտված է: Խնդիրը միայն  վերադասինը չէ, այլև իր կողքի մարդկանցն է, որ իմացել ու չեն հայտնել, ինչը նույնպես հանցագործություն է»:

  Մեր հարցին, թե Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը շղթայական ռեակցիայի դեր չի՞ խաղա,  չի՞ լինի շարունակական, նոր ձերբակալություններ չե՞ն հաջորդի սրան, Պարույր Հայրիկյանն ասաց.

«Օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն: Եթե այսպիսի դեպքեր էլի կան, ապա պատկան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն,  անդրադառնան այդ հարցերին»:

Հայրիկյանն այս ամենի հետ մեկտեղ նկատեց, թե. «Ուրախալի է նաև, որ ի պաշտպանություն Մանվելի ցույցեր տեղի ունեցան: Դա ցույց է տալիս, որ երկրում չկա միակողմանի բռնապետական մոտեցում: Իսկ ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ դեպքերի նման ընթացքից», -եզրափակեց ԱԻՄ նախագահը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /