• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
18.06.2018 | 14:13

Բացահայտումները կտարածվեն, հակառակ դեպքում՝ այս ամենն անիմաստ էր

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Եթե բացահայտումների այս շղթան չտարածվի, ապա այս ամեն ինչն անիմաստ է լինելու:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործունեության վերաբերյալ ԱԱԾ բացահայտմանը:

«Կարծում եմ՝  կիրառվում է այս մոտեցումը՝  կրիմինալ չպետք է լինի, կամ եթե լինի, ապա՝ բանտերում: Էլեկտրոնի պես պտտվում են այդ զենքերը, դրանք պետք է  հավաքվեն, որոնք այժմ ում ձեռքում ասես պտտվում են: Սա սկսվեց հենց Արթուր Ասատրյանի և Մանվել Գրիգորյանի դեպքով, և համոզված եմ, որ դա կտարածվի ամբողջ  հանրապետությունում, եթե դա չլինի, ապա այս ամենն իմաստ չի ունենա»,- ասա Քոչարյանը:  

Անդրադառնալով այն հարցին, թե Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումն արդարադատություն է, թե վենդետա, Քոչարյանը մեկնաբանեց. «Խնդրում եմ, դուք ասացեք, թե սա ինչ է, երբ դպրոցական երեխայի նկարը տոշունկայի հետ դրված է Մանվել Գրիգորյանի պահեստում...»:

«Երբ տեսա Մանվել Գրիգորյանի կադրերը, ուղղակի շոկ ապրեցի, այդ երեխաների նամակները... Սրանք արարատյան դաշտի կենդանիների էնդեմիկ տեսակ են, դնենք հենց իրենց կենդանիների վանդակի մեջ և տուրիստներին ցույց տանք,  որ տեսեք, այսպիսի բաներ էլ կան»,- ընդգծեց Մանվել Գրիգորյանը:

Մեր այն դիտարկմանը, թե տեսակետ կա, որ եթե այս բացահայտումները չդառնան շղթայական և չհասնեն վերադասին, ապա սա ընդամենը փիառ քայլ է, որ, ամեն դեպքում,  աշխատանք է տարվում:

«Այս հարցը պետք է տալ Նիկոլ Փաշինյանին: Թեև նա միանգամից կասի, որ դրանով պետք է զբաղվի արդարադատությունը և ֆորմալ առումով ճիշտ կանի: Եթե մենք գնում ենք արդար պետություն կառուցելու, ապա  իշխանության թևերը պետք է ազատ լինեն: Բայց երեկ կարծես թե հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Մանվել Գրիգորյանը գողացել է ապրիլյան պատերազմի տուշոնկան, և ոչ թե դատավորները  կամ  արդարադատության նախարարությունը: Այժմ վարչապետի ձեռքում է կենտրոնացած իշխանության մեծ լիազորությունները: Եթե հիշում եք ծրագիրն ընդունելու օրը Փաշինյանն ասաց, որ պատասխանատվությունը կրում է այն ուժը, ով արել է հեղափոխությունը: Այսինքն, նա ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Բացահայտման մասին առաջինը հայտարարելով՝ նա ամբողջ հարվածը վերցրեց իր վրա»,- ասաց Քոչարյանը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /