• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
18.06.2018 | 14:25

ԵԿՄ-ը 20 տարուց ավելի դիմել է ՊՆ-ին և պիտույքներ ստացել. Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ)

Ես իրավասու չեմ պատասխանել, թե ինչպես է ձեռք բերվել Գրիգորյանի տանը հայտնաբվերված զինամթերքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տանը տեղի ունեցած բացահայտումներին:

Հովհաննիսյանը հավելեց, որ քննության արդյուքնում կպարզվեն, թե դրանցից որն է եղել օրինական, որը՝ ապօրինի: «Այնտեղ կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէր օրինական ճանապարհով ձեռք բերել»:

«Զինվորների համար արտադրված իրերը և առարկաները օրինական կարգով փոխանցվել են Երկրապահ կամավորական միությանը 2 հիմնական ճանապարհով: ԵԿՄ-ը   արդեն 20 տարի և ավելի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ժամանակ ԵԿՄ-ն դիմում է նախարարությանը և ստանում է տարբեր պիտույքներ: 2-րդ տարբերակը հետևյալն է՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և ՊԲ-ի պաշտոնական պատակարարմամբ հագուստ, սնունդ և այլ պարագաներ են ստացել: Այս 2 ճանապարհով ստացված ո՞ր մասին պտույքներն են   հայտնաբերվել, չեմ կարող ասել, դա ցույց կտա քննությունը»,- նշեց Հովհանիսյանը:

Խոսելով նվիրաբերված առարկաների մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ մեկնաբանություններ չի կարող անել:  

 



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /