• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
18.06.2018 | 22:31

Շիրակի մարզպետը երիտասարդ է, կարող է շատ բան չիմանալ, բայց նրա թիմը պետք է պատրաստված լինի. քաղաքագետ

  Նոր կառավարության կադրային քաղաքականությունը ոչ միանշանակ գնահատականի արժանացավ հասարակության կողմից: Մի դեպքում նախորդ քաղաքական ֆիգուրներից հոգնած ու հիասթափված ժողովուրդը քաջ գիտակցում է փոփոխության անհրաժեշտությունը, մյուս դեպքում՝ կատարվում են բավականին անսպասելի նշանակումներ, որոնք նաև արժանանում են հասարակություն քննադատությանը:

Իսկ կա՞ կադրային ջարդ, , թե չկա

  Կառավարության կողմից վարվող կադրային քաղաքականության մասին Հայ Ձայն-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԱԲԱՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Համբարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարեց, թե կադրային ջարդ չի լինելու: Իրականում ի՞նչ է տեղի ունենում, կադրային հախուռն փոփոխությունը կարելի է՞ կադրային ջարդ համարել:

- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կադրային ջարդ չի լինելու, ես աբսուրդ եմ համարում, քանի որ  Փաշինյանը, որը տարիներ շարունակ  դժգոհել է նախկին իշխանություններից, չէր կարող շարունակել պաշտոնավարել Սերժ Սարգսյանի թիմի հետ: Ըստ էության, այդ անձանց գործից հանելը շատ նորմալ է ընկալվում մարդկանց կողմից: Այդպես էլ պետք է լիներ, և ես դա չեմ ուզում ներկայացնել որպես կադրային ջարդ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր քաղաքական գործիչ է, եկել է իշխանության գլուխ և պետք է իր թիմով հանդես գա: Իսկ եթե նա իշխանության գալով՝ շարունակեր աշխատել Սերժ Սարգսյանի թիմի հետ, ուրեմն ոչ մի տարբերություն չէր լինի  Փաշինյանի և Սարգսյանի միջև:

-Իսկ ի՞նչ կասեք նորանշանակ պաշտոնյաների, նրանց պրոֆեսիոնալիզմի մասին:

-Նորանշանակ կադրերի որակի հարցում մտավախություն, իհարկե, կա: Շատ դեպքերում նոր կադրերը ոչ պրոֆեսիոնալ են, իրենց գործի մեջ թրծված չեն: Մյուս կողմից, ՀՀԿ-ի կառավարման ընթացքում մենք ունեցել ենք թրծված, պրոֆեսիոնալ կադրեր և հարց է առաջանում` արդյոք Սերժ Սարգսյանը այդ կադրերի միջոցով կարողացա՞վ իրագործել ՀՀԿ-ի ծրագրերը, որոնց իրականացման մասին  նրանք հայտարարում էին ընտրությունից ընտրություն. խոսքս արտագաղթի կանխման, աշխատատեղերի ստեղծման,  Ատոմակայանի կառուցման, Հյուսիս-Հարավ ճանապարհի, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման, սոցիալական իրավիճակի բարելավման, աշխատավարձերի և թոշակների բարձրացման ու նման այլ հարցերի մասին է: Այս ուղղություններով ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվել:

Հետևաբար, չեմ կարծում, որ մենք պետք է սևեռվենք Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրերի ու նրանց  ոչ պրոֆեսիոնալիզմի վրա: Նրանք կարող են նոր,  չկարծրացած հայացքներով վերաբերվել գործին:

Ի դեպ, չեմ ուզում անտեսել փորձի հանգամանքը` անկախ քաղաքական հայացքներից:

 Դուք շատ լավ գիտեք, որ նախարարների պաշտոնները հիմնականում հայեցողական պաշտոններ են, ու այստեղ փոխնախարարների հարցն է շատ կարևոր: Սովորաբար, փոխնախարարները պրոֆեսիոնալներ են լինում ու ամենաշատն իրենք են աշխատում:  

Եթե աշխատանքից հեռացվում է պրոֆեսիոնալ, ուրեմն, պարտավոր են նրան փոխարինել ոչ պակաս պրոֆեսիոնալ պաշտոնյայով: Շիրակի մարզի օրինակով ասեմ, որ նորանշանակ մարզպետը երիտասարդ է և կարող է որոշակի բաներ չիմանալ, բայց նրա թիմը պետք է քիչ թե շատ պատրաստված լինի: Ես ինքս կտրականապես դեմ եմ, որ աշխատանքից ազատեն  տարիքով մասնագետներին: Եթե այդ մարդիկ խնդիրներ չունեն, այսինքն` կոռուպցիայի, սկանդալների մեջ ներքաշված չեն եղել և, եթե  շատ լավ տիրապետում են իրենց ոլորտին, ուրեմն նրանք պետք է մնան:

-Շիրակի նորանշանակ մարզպետն այսպիսի մի միտք է արտահայտել, որ կադրերի առումով փորձը երբեմն կարող է խանգարել:

-Անկեղծ ասած, ես համաձայն չեմ այդ մտքի հետ: Փորձը երբևիցե չի կարող խանգարել: Փորձը կարող է ավելի զգաստ պահել համապատասխան պաշտոնյային, որովհետև եթե ինքը գիտի այդ ոլորտը, ավելի զգույշ կարող է լինել: Իսկ անփորձը կարող է ռիսկի դիմել: Երևի մարզպետը դա է ի նկատի ունեցել, որ ավելի լավ է ռիսկի դիմել, տեսնել, թե դրա արդյունքում ի՞նչ կստացվի:

Կառավարման համակարգը փորձադաշտ չէ: Մենք բազմիցս ականատես ենք եղել, երբ նախարարները հայեցողական պաշտոններում պրոֆեսիոնալներ չեն եղել, երբ X կուսակցությանը եկել է  փոխարինելու Y կուսակցության ներկայացուցիչին: Բայց դա չպետք է խանգարի, որ ամբողջ համակարգը ժամացույցի մեխանիզմի պես աշխատի: Երկիրը գործող օրգանիզմ է, դու չես կարող, այսպես ասած՝ երկրի «քիթը բռնել», ասել մի շնչի, մինչև համապատասխան պայման ապահովենք, որպեսզի դու շնչես, այդ դեպքում պետությունը կարող է  շնչահեղձ լինել:

Այսպիսով, գտնում եմ, որ եթե հայեցողական պաշտոններում կարող են ոչ պրոֆեսիոնալներ լինեն, ապա նրանց թիկունքում անպայման պետք է պրոֆեսիոնալներ կանգնած լինեն:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /