• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
19.06.2018 | 18:46

«Հակապետական» արտահայտությունն անհանգստացնող է. Ժուռնալիստների միության նախագահ

 Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն անհանգստացնող է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում՝ օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում  ասաց Սեյրանյանը:

«Դեռ  պարզ չէ, թե վարչապետը կոնկրետ ինչ նկատի ուներ և որ հեռուստաընկերության մասին էր խոսքը: Երբ մանրամասնի, մենք դրան կարձագանքենք: Այնուամենայնիվ«հակապետական» արտահայտությունը մեզ համար անհանգստացնող էր, որովհետև մենք միշտ  խուսափել ենք այն բանից, որ իշխանության որևէ ներկայացուցիչ իրեն կարող է նույնացնել պետության հետ»,- ասում է Սաթիկ Սեյրանյանը:  

Մեր դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում է, որ խոսքը «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական թողարկման և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կիրակնօրյա վերլուծականի մասին է, Սեյրանյանը նշեց. «Ես Երկիր մեդիայի հաղորդումը նայել եմ, բավականին լրջորեն պատրաստված հաղորդում էր, այնտեղ անդրադարձ կար «Սասնա Ծռերի» որոշ անդամների ազատ արձակմանը: Ես այդտեղ լրագրողական պրոֆեսիոնալության առումով որևէ խնդիր չեմ տեսնում: Իսկ «Կենտրոն» հեռուստաընկերության  հաղորդումը չեմ տեսել»: 

Հավելմանը, որ «Կենտրոնի» դեպքում էլ շրջանառվում է այն տարբերակը, թե  վարչապետին «դուր չի եկել» հեռուստաընկերության  եթերում «Բարեգործության մասին» օրենքի վերաբերյալ սուր քննադատությունները, մեր զրուցակիցը նկատեց. «Հիմա ինչ խոսենք, «ասում են»-ով ենք խոսելու, հույս ունեմ, որ վարչապետի, ով լրագրող է եղել և թերթ է խմբագրել, յուրաքանչյուր բառի տակ իմաստ կա: Չեմ կարող ասել, չեմ դիտել և չգիտեմ՝ ի՞նչ բառապաշար է օգտագործվել, բայց եթե  իրենք կողմ են այս կամ այն օրինագծին, որը հակասում է իշխանության տեսակետին, այդտեղ էլ հակապետական որևէ բան չեմ տեսնում»:

Տարբեր իշխանությունների ժամանակ մամուլի հասցեին միշտ էլ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ  ձևակերպումներ, ընդգծում է  Սեյրանյանը՝ հավելելով . «Կարող ես կիսել կամ չկիսել այս կամ այն լրատվամիջոցի տեսակետը, բայց ասել, որ դա հակապետական է, իր մեջ վտանգ է պարունակում, որ իշխանության ներկայացուցիչը, տվյալ դեպքում վարչապետը,  իրեն նույնացնում է պետության հետ, այն, ինչից մենք մշտապես խուսափել ենք: Մեր լրագրողական համայնքի համար այդ արտահայտությունն անհանգստացնող է, ես հույս ունեմ, որ հայտարարությունը  դեռ կմեկնաբանվի»:

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /