• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
20.06.2018 | 22:02

Զավեն Պայքար

Զավեն Պայքարը՝ Հովհաննես Պիլեզերյանը, ծնվել է 1896թ․-ին, ծննդավայրը հայտնի չէ։ Եղել է Հնչակյան, ապա Վերակազմյալ Հնչակյան կուսակցության ականավոր դեմքերից մեկը, Բոստոնում իր գաղափարակց ընկերներ Ա․ Նազարի, Սուրեն Պաթևանյանի, Վահրամ Գրիգորյանի, Սարգիս Մալեէմեզյանի և այլոց հետ բեղուն գործունեություն է ծավալել։ Բոստոնում Պայքարը եղել է հիմնադիրներից մեկը 19-րդ դարի սկզբի հայ մամուլի տպագրության։ Դարձել է <<Ազգ>> խմբագրության անդամ, որից հետո աշխատել է արդեն <<Պայքար>> օրաթերթում։ Որոշակի ժամանակահատված տնօրինել է <<Պայքար>> կազմակերպությունը։

Ճարտարապետի զարգացած ջիղ է ունեցել և իր ավանդը ներդրել հայկական ազգային կոթողների կերտման գործում։ Այդ կոթողների շարքում են Քեմբրիջի Սբ․ Երրորդություն, Ուստրիբ Ս․ Փրկիչ հայկական եկեղեցիները՝ կառուցված ամբողջապես հայկական ոճով։

Զավեն Պայքարը տարիներ շարունակ մասն է կազմել ՌԱԿ Արևելյան Ամերիկայի շրջանային վարչության և մշտապես իր նյութական աջակցությունը ցուցաբերել կուսակցական նպատակները կյանքի կոչելու համար։ Մեծ էր նրա ներդրումը 1932թ․-ին The Armenian Mirror-Spectator թերթի հրատարակության գործում, միևնույն ժամանակ հիմնադրման մեջ, որին աջակցեց իր ողջ գոյության ընթացքում։ Mirror-ի հիմնադրման պահին Պայքարը ՌԱԿ մամլո հանձնախմբի ատենապետն էր։

Մինչև իր կյանքի վերջը Պայքարը այցելում էր <<Պայքար>> և ոգևորվում ռամկավար ազատական հայացքներով տոգորված երիտասարդներին տեսնելով, ովքեր էլ իր ու իր համախոհների գործի շարունակողները պիտի լինեին։

Զավեն Պայքարը մահացել է 1986թ-ի հուլիսի 4-ին, 96 տարեկան հասակում, իր տան մեջ։ Թաղման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 8-ին՝ իր կառուցած Սբ․ Փրկիչ եկեղեցում։ Հոգեհանգստի ընթացքում Պայքարի մասին խոսել է Ավետ քահանա Թերզյանը, Տեր Գրիգոր Մաքսուդյանը, ներկա էին բազմաթիվ հոգևորկաններ ու ռամկավարներ։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /