• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս, Հայաստան
20.06.2018 | 14:15

Մանվել Գրիգորյանը Ապրիլյան պատերազմի օրերին 60 մլն դրամի անհատույց դեղորայք է ստացել

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր նախագահ Սամվել Զաքարյանը հետաքրքիր բացահայտում է արել ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մասին:

Ըստ Զաքարյանի՝ Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ կապված՝ Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությանը (ԴԱՆ Միություն) դիմել էր գրությամբ (կցված է) առ այն, որ «Արցախում գործող ՀՀ ԵԿՄ զորամիավորմանն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովելու նպատակով ակնկալում եմ Ձեր Միության աջակցությունը»։ Հայրենական դեղ արտադրող ընկերությունները կարճ ժամանակահատվածում հավաքագրել և ԵԿՄ-ն անհատույց տրամադրել է մոտ 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ։

«ԴԱՆ Միությունը հայտարարում է, որ խորը ափսոսանք է հայտնում առ այն, որ օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանին պատկանող շինություններում հայտնաբերվել են նաև դեղեր։ ԴԱՆ Միությունը հուսով է, որ այսուհետ Հայաստանում արմատախիլ կարվի բարեգործության քողի տակ հայ զինվորի ու երկրապահի պատշաճ ծառայությունն ապահովելուն ուղղված միջոցների ու ապրանքների հափշտակությունը, և հայ զինվորն ու երկրապահը վստահ կլինեն, որ հրամանատարությունն և իշխանություններն անում են առավելագույն հնարավորն իրենց բնականոն ու արժանապատիվ ծառայությունն ապահովելու համար։

ԴԱՆ Միությունը նաև հայտարարում է, որ Հայաստանի դեղարտադրողները անվերապահորեն կանգնած է փառապանծ Հայոց բանակի կողքին և մշտապես պատրաստ է աջակցել Հայոց բանակին և հայ զինվորին»,- գրել է Զաքարյանը:

 


    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /