• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
20.06.2018 | 18:40

Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, նաեւ՝ ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան

Վլ. Ավագյանի անվան Անոթային և լազերային վիրաբուժության կենտրոնը Հայաստանում պրակտիկորեն կարողանում է փակել անոթային հիվանդությունների՝ այս ոլորտում առկա խնդիրների գրեթե ողջ շրջանակը: «Որոշ դեպքերում մարդիկ բուժման համար շարունակում են մեկնել արտասահման, բայց մենք մշտապես փորձում ենք մեր ձեռքը զարգացումների «զարկերակին պահել»»,-ասում է Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Մրցակցությունը ենթադրում է մշտական ինքնակատարելագործում, առողջապահական վերջին նորարարություններին տիրապետելու ջանքեր: Սա թե ֆինանսական, թե սեփական ուժերի շատ լուրջ ներդրում է պահանջում:

Մասնագետ-անոթաբանը տալիս է առօրյայում ամենապիտանի խորհուրդները: Դիմել բժշկի, երբ հիվանդությունները նոր են ձեւավորվում՝  Քամալյանի առաջին խորհուրդն է: Երակային համակարգի խնդիրների դեպքում հարկ է խուսափել ավելորդ քաշից, երկարատեւ անշարժ վիճակներից, անգամ եթե աշխատանքը այդպիսին է՝ ընթացքում պետք է պարբերաբար վեր կենալ, քայլել, որոշ վարժություններ անել:

Խուսափել ձիգ, կտրող հագուստից, որը մարմնի որեւէ հատված կարող է ձգել, կտրել, օրինակ՝ մոդայիկ ջինսերից, ոչ բնական նյութից պատրաստված ներքնազգեստից, կոշիկի քուղերից: Շատ տաք ջրով լողանալը, սաունաները թուլացնում են անոթները ու երակային արդեն առկա խնդիրները սրում: Մազանոթային ցանցի խնդրի հակման դեպքում ցանկալի չեն արեւայրուքը, սոլյարիները:

Տնական մեթոդները՝ մի կողմ՝ հորդորում է մասնագետը:  Քամալյանի համոզմամբ՝ բուժման այլընտրանքային, տնական, կոսմետիկ պրոցեդուրաներից հարկ է զերծ մնալ, քանի որ ոչ մասնագիտական մոտեցումները վերջում առավել ծախսատար են դուրս գալիս: Այդպիսով մարդը ոչ միայն ծախսում է միջոցներ, այլեւ ժամանակը, ինչը հիվանդության խորացման տեսանկյունից անվերադարձնելի է:

Միայն այն ռիսկը, որ թրոմբոզը կարող է ավելի կարեւոր անոթ խցանել ու վիճակը ծանրացնել, դրդում է ճիշտ ժամանակին ճիշտ մասնագետի դիմել: Այլընտրանքային միջոցները քիչ դեպքերում են արդարացված. քացախը կամ քսուկները անոթային խնդիրների դեպքում կարող են փոքր-ինչ մեղմել ցավերը, բայց միայն այդքանը ու վերջ:

Մասնագետը հիվանդների հետ աշխատելու ոչ միայն մասնագիտական, այլեւ հոգեբանական հատուկ մոտեցման կողմնակիցն է: Պետք է նաեւ հոգեբան լինել, երբ հիվանդին «ծանր» տեղեկությունը է պետք հաղորդել:  Օրինակ՝ վերջույթի հեռացման անհրաժեշտության մասին տեղեկությունը հաղորդելու ամենաճիշտ մեթոդը Քամալյանը համարում է պատճառը բացատրել փորձելը: Իսկ պլանային վիրահատության դեպքում հիվանդը պետք է հասկանա՝ իրեն ինչ ես առաջարկում:

«Համբերատար բացատրում եմ, սխեմաներով նկարագրում, նշում շտկելու տարբերակները: Անգամ գանգրենայի ժամանակ ներկայացնում ենք վիճակն ու մեր առաջ ծառացած խնդիրները: Մենք փորձում ենք անդամահատման վիրահատության ժամանակ փրկել ամեն սանտիմետրը, փորձում ենք հասկանալ՝ մինչեւ վերջույթի ո՞ր մասն է սնուցումը խանգարված: Ու հիվանդը պետք է վստահ լինի, որ ամեն ինչ արվում է իր համար ու արվում է առավելագույնս լավ: Երբ վիրահատություն ենք առաջարկում՝ մեկնաբանում ենք անպայման՝ պրոթեզավորել կարելի է ամեն ինչ, բայց որքան շուտ դիմենք վիրահատության, այդքան ավելի լավ արդյունք կլինի, եւ այդքան ավելի մեծ հատված կարող ենք փրկել: Շատ կարեւոր է, որ կարողանանք ծունկը փրկել, քանի որ այդպես պացիենտը կկարողանա պրոթեզը շարժել ինքնուրույն և քայլել նույնիսկ առանց ձեռնափայտ:

«Հիվանդին չխաբելը՝ սկզբունք, ժպտալը՝ պարտադիր»,-ասում է Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Նրա համոզմամբ՝ ամենակարեւորը՝ հիվանդին որեւէ հարցում չի կարելի խաբել: Հարկ է փորձել նրան հնարավորինս բացատրել խնդիրը: Անպայման պետք է  գտնել համապատասխան բառեր: Եթե հիվանդը քեզ վստահեց ու հավատաց՝ դա արդեն գործի կեսն է: Եթե բժշկի տրամադրությունը լավ է, ուրեմն իմ մոտ ամեն ինչ լավ է՝ մտածում են: Ամեն կոնկրետ դեպք առանձին մոտեցում է պահանջում:

Հիվանդին պետք է դարձնել օպտիմիստ: Մարդը նույն բանին կարող է տարբեր կերպ նայել, օրինակ՝ «ինչ լավ է՝ միայն մատի անդամահատմամբ խնդիրը լուծեցինք», ոչ թե՝ «մի մատն ինչ էր՝ չկարողացար փրկել»: Հիվանդին պետք է ռեալ ներկայացնել իր շանսերը, ավել հույսեր տալ պետք չէ: Բայց նաեւ պարտադիր է լայն ժպիտով շեշտել՝ ամեն ինչ լավ է լինելու:


 



    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /