• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 16, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
22.06.2018 | 11:15

Վարչապետի ունեցվածքը՝ 1 մլն դրամ նվիրատվություն, փոխառություններ, շուրջ 8 մլն դրամ աշխատավարձ

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

ՀԱՅ ՁԱՅՆ-ը ներկայացնում է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ունեցվածքը՝ ըստ պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի:

Վարչապետի վերջին հայտարարագիրը 2017 թ-ի տարեկան հայտարարագիրն է, որը ներկայացվել է  այս տարվա մարտի 29-ին:

Նիկոլ Փաշինյանը 2017 թ-ին ունեցել է  չորս  փոխառություն, որոնք հարկային տարվա սկզբին հետևյալն են եղել՝  

1 մլն 12 482 դրամ                                                                                                      
0.00
129 964 դրամ, 
217 950 դրամ:

Այս փոխառությունները  հարկային տարվա ավարտին կազմել են՝

0.00
1 մլն 427 173 դրամ,
85 608 դրամ,
68 750 դրամ:

Վարչապետի դրամական միջոցները հարկային տարվա սկզբին կազմել են՝

429 880 դրամ,
1 800 դրամ:

Հարկային տարվա ավարտին դարձել են՝

790 000 դրամ,
1800 դրամ:

Եկամուտները կազմել են 7 մլն 941 520 դրամ, որից՝

6 մլն 941 520 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
1 մլն դրամ՝ նվիրատվություն:

Նախորդ՝ պատգամավորի պաշտոնը ստանձնելու  հայտարարագրում, որը ներկայացվել էր 2017 թ-ի հունիսի 2-ին,  Փաշինյանը գրանցել է  HYUNDAI SONATA 2.4 մոդելի ավտոմեքենա:

Դրամական միջոցներ՝
 1800 դոլար:

Եկամուտներ՝ 3 մլն 125 110 դրամ, որից՝

2 մլն 125 110 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
1 մլն դրամ՝ նվիրատվություն:

Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի  2017 թ-ի հայտարարագիրը ևս ներկայացվել է  2018 թ-ի մարտի 29-ին:

Աննա Հակոբյանը գրանցել է 1 փոխառություն, որը հարկային տարվա սկզբին կազմել է 1 մլն 300 000 դրամ, հարկային տարվա սկզբին վերադարձվել է 1մլն դրամ, և տարվա ավարտին կազմել է 300 000 դրամ:

Դրամական միջոցները կազմել են  1000 դոլար: 
Վարչապետի կնոջ եկամուտները գերազանցում են ամուսնունը՝  
Աննա Հակոբյանի եկամուտները կազմել են 11 մլն 745 745 դրամ, որից՝

3 մլն 858 745 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
1 մլն 725 000 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
2 մլն 700 000 դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճար,
3 մլն 462 000 դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճար:

Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը 2017 թ-ին ստացել է 2 347 եվրո նվիրատվություն:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը դեռ  ներկայացված չէ:

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /