• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
22.06.2018 | 17:30

Իրանը կլքի՞ միջուկային համաձայնագիրը

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մոտ ժամանակներս Թեհրանը կարող է դուրս գալ միջուկային համաձայնագրից, հաղորդում է Tasnim գործակալությունը:

«Իրանը սպասումը մոտեցել է իր ավարտին, և միանգամայն հավանական է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Իրանը լքի միջուկային համաձայնագիրը», - ասել է Արաղչին:

«Ես չեմ կարող ասել, որ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելու հեռանկարը  պարզ է և կարող է մեզ տանել միջուկային համաձայնագրի պահպանման շուրջ միասնական որոշման: Մենք դեռ սպասում ենք, հուսով ենք, որ Եվրոպայի առաջարկը ընդունելի կլինի Իրանի համար, որպեսզի Իրանը չլքի գործարքը», - հավելել է պաշտոնյան:

Ըստ Արաղչիի՝ Եվրոպան պետք է աշխատի  համոզել իրանցիներին միջուկային գործարքին իր նվիրվածությունը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /