• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 19, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
22.06.2018 | 19:01

Թուրքիայի ընտրություններում կես միլիոն ընդդիմադիր դիտորդ է մասնակցելու

Թուրքայի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները և մի քանի ՀԿ-ներ մտադիր են հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ ավելի քան կես միլիոն դիտորդներ ներկայացնել: Այս մասին գրում է Le Figaro թերթը:

 

Ընդդիմությունը մտավախություն ունի, որ ընտրական գործընթացի ժամանակ կեղծիքներ կգրանցվեն և վկայակոչում է օրենսդրության մեջ արված վերջին փոփոխությունները (մասնավորապես, երկրի հարավ-արևելքում, որը բնակեցված է քրդերով, փոխվել է ընտրական քարտը), ինչպես նաև հիշատակում են նախորդ տարվա սահմանադրական հանրաքվեի ընթացքում եղած խախտումների կասկածները:

 

«Այն փոփոխությունները, որոնք կատարվել են ընտրական օրենսգրքում,  ընտրությունները պակաս անվտանգ են դարձրել», - ասել է դատավոր եվրոպական դատարանի Մարդու իրավունքների նախկին դատավոր, ներկայիս պատգամավորը Ռիզա Թուրմենը:

 

180 հազար ընտրատեղամասերում կաշխատեն ընդդիմության 519 հազար դիտորդները:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /