• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
22.06.2018 | 17:15

ԵԿՄ-ն ցանկանում է լինել համաժողովրդական շարժման լիդերի կողքին

 

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցը Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ ՀԱՄԼԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ է

-Նախօրեին ԵԿՄ-ում կայացած հանդիպմանը որոշվեց հունիսի 24-ին վարչության արտահերթ նիստ անցկացնել: Արդեն հստակեցվե՞լ է նիստի օրակարգը:

-Մենք հենց հիմա այդ քննարկումների մեջ ենք: Չնայած երեկվա մեր հանդիպման արդյունքում մենք հայտարարություն ենք ընդունել, որ հունիսի 24-ին արտահերթ վարչության նիստ հրավիրվի, որտեղ պետք է լուրջ քննադատության արժանանա  մարդկային բանականության մեջ չտեղավորվող այդ զազերլի երևույթը, այդ խարանը: Եվ  երկրորդ, վարչությանը առաջարկվելու է հաստատել այն որոշումը, որով պետք է կասեցվեն վարչության  նախագահի լիազորությունները:

Վարչության նիստը պետք է հաստատի նաև արտահերթ համագումար անցկացնելու մասին որոշումը: ԵԿՄ-ն չի մնալու անիշխան: Համագումարը ընտրելու է գործադիր վարչություններ, լրացուցիչ հանձնաժողովներ:

-ԵԿՄ վարչության նախագահի թեկնածուների անուններ են շրջանառվում: Այս մասով կա՞ հստակություն:

-Նշեմ, որ հունիսի 24-ին կայանալիք վարչության նիստին մենք առաջարկելու ենք, որ վարչության նախագահի փոխարեն ընտրվի կառավարման խումբ: Այսինքն, լինեն համանախագահներ, որոնք կղեկավարեն վարչությունը: Դա նշանակում է իջեցնել ռիսկայնությունը, հասցնել զրոյի: Եթե 5-7 հոգի կառավարման խումբ ձևավորվի, պատկերացրեք, թե ինչ անթերի աշխատանք կլինի: Կոլեգիալ որոշումներն ավելի ճիշտ կլինեն, քան անհատի որոշումը:

Բացի այդ, նիստի ժամանակ առաջարկելու ենք, որ միությունը անցնի կառավարության հսկողության ներքո: Հաշվի ենք առել այն, որ մենք՝ երկրապահներս, արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի մասնակիցներ ենք, մեր «պորտը կտրել են սահմաններում», ժողովրդական այդպիսի խոսք կա: Մենք պետք է լինենք մեր Գերագույն գլխավոր հրամանատարի կողքին: Այն Գերագույն գլխավոր հրամանատարի, ով համաժողովրդական շարժան լիդերն է, ով ընդունվել ու սիրվել է ժողովրդի կողմից: Մենք նրա կողքին ենք լինելու:

-Սա Ձեր անձնակա՞ն դիրքորոշումն է, թե՞ վարչության:

-Սա իմ որոշումն է, որը պետք է հաստատի վարչությունը:

-Այսինքն, այս առաջարկները դեռ պետք է քննարկվե՞ն վարչության նիստին:

-Առաջարկնները համարեք ընդունված:

-Այս օրերին շատ քննադատություններ հնչեցին միության հասցեին: Նույնիսկ պատգամավոր Սասուն Միքայելյանը կարծիք էր հայտնել, որ միությունը պետք է լուծարվի: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետներին:

-Լուծարել միությունը, կնշանակի անցած 30 տարիները ջնջել, Արցախյան ազատամարտը ջնջել, Ապրիլյան պատերազմը ջնջել, Վազգեն Սարգսյանի հիշատակը ոտնահարել: Պետք է շատ զգուշորեն վարվել այս միության հետ, հավաքագրել հներին ու նորերին, առավել ևս հիմա, երբ հետ ենք գալիս նրանք, ովքեր հեռացել էին ԵԿՄ-ից: Մենք միասին ենք հաղթելու, այլև այն Երկրապահը, որ ձևավորեց Վազգենը, հառնում է:  

Այնքան վատ եմ զգում, որ քոմենթնմերի մեջ ԵԿՄ-ին հայհոյում են, չգիտեմ, ինչեր են ասում: Մենք 10000 զոհ ենք տվել Արցախյան ազատամարտում, 12 զոհ՝ Ապրիլյան պատերազմում, բա մարդու այս տեսակին հնարավո՞ր է չհարգել, չսիրել: Ինչքա~ն վիրավորներ ունենք, որոնցից մեկն էլ ես եմ:

Այնպես որ մեզ պետք է ընդունեք, սիրեք, ձեր ցավը տանեմ, մենք ձեզ համար ենք կյանք տվել և կշարունակենք այդպես էլ անել: Մենք պետականամետ, իշխանամետ, սահմանը պահպանող կառույց ենք, մենք ուզում ենք, որ երկիրը լավ ապրի: Հիմա տեսնում ենք, որ նոր վարչապետը տանում է դեպի մեր զոհված ընկերների երազած երկիրը:

 


    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /