• USD 484.37
  • GBP 635.69
  • EUR 565.5
  • RUB 7.15
  • GEL 185.19
Սեպտեմբեր 19, 2018
Կտակում եմ մեր սերունդներին՝ լավ տիրապետել հայոց լեզվին

Ինձ հաջորդող սերունդներին կտակում եմ լավ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել  հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

 ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

Լրահոս, Հայաստան
23.06.2018 | 00:31

Վարչապետի աներձագը լինելը Հակոբյանին չի կաշկանդում, այլ փոքր-ինչ պարտավորեցնում է

  «Թավշյա զրույցներ հեղափոխության դեմքերի հետ» հանդիպմանը հրավիրվել էր ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է:

Ի դեպ, վերջինս նշել է, թե վարչապետի փեսան լինելու հանգամանքն իրեն  «փոքր-ինչ պարտավորեցնում է»:

Պատգամավորը նաև կարծիք է հայտնել, թե հասարակության զգալի մասը պատրաստ է արդար ընտրությունների գնալ, բայց մի հատված կա, որ կտրվի ընտրակաշառքի գայթակղությանը։

«Գուցե կան մարդիկ, ովքեր չեն գիտակցել, որ իրենք են երկրի տերը: Արդարադատության դեպքում մենք կարող ենք ձերբազատվել շատ խնդիրներից: Հանրության մեջ այդ կառույցի նկատմամբ վստահության պակաս կա»,- ասել է նա:

Հակոբյանը նաև կարևորել է  քաղաքացիների կրթական ցենզի բարձրացումը: «Պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի թե՛ թատրոնները, թե՛ ֆիլմարտադրությունն ուղղված լինեն դրան: Իսկ հեռուստատեսությունները, եթե չեն կրթում` պետք է գոնե չդեգրադացնեն»:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /