• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Լրահոս, Մշակույթ, Հայաստան
23.06.2018 | 10:30

Վաշինգտոնի ազգային պուրակում կտոնեն հայկական ավանդական Վարդավառը

 

   Հունիսի 27-ին Վաշինգտոնի ազգային պուրակում մեկնարկելու է Սմիթսոնիան մշակութային հաստատության խոշոր փառատոնը, որտեղ կներկայացվի Հայաստանի մշակույթըարհեստն ու արվեստը

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

   «Սա բարեկամության խորհրդանիշ է», -ասում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, փառատոնի անցկացման մեջ տեսնելով նաեւ կարեւոր խորհրդանիշ:

   «100 տարի առաջ հայերն առաջին անգամՑեղասպանություն վերապրածայնուհետև Առաջին աշխարհամարտի մասնակից հայերը հավաքվել էին այստեղկապիտոլիումի առջեւորպեսզի շնորհակալություն հայտնեին Միացյալ Նահանգներինայն միսիոներներինՈւիլսոնի եւ Ռուզվելթի կառավարություններին: 100 տարի անց՝ ինքնավստահ ժողովուրդոր վերադառնում ենք նույն տեղընույն վայրըարդեն ներկայացնելու մեր քաղաքակրթությունը»:

Փառատոնի կազմակերպիչ Սմիթսոնիան հաստատությանը հետաքրքրում էր հատկապես հայ ժողովրդի եզակի կարողությունը պահպանել մշակույթն ու ավանդույթները նույնիսկ մերթընդմերթ պետականության բացակայության պայմաններում. «Երկու շաբաթների ընթացքում այս բոլոր տաղավարներում տեղի է ունենալու հայկական կյանքՄեր կենցաղն է այստեղ ցուցադրվելու»:

Խոհանոցային արհեստից  մինչեւ ծիսակատարություն՝ ներկայացված կլինի   Հայաստանի պատմամշակութային ողջ բազմությունըՀատուկ տեղ է հատկացված նաեւ Սփյուռքին. «Հայաստանի մշակութային կյանքըժառանգությունը չի կարելի պատկերացնել առանց Սփյուռքի»:

Այնոր Սմիթսոնիանի ժողովրդական փառատոնըորի արմատները աճում են կես դար առաջ ԱՄՆ-ում անցնող Վիետնամի պատերազմի դեմ ցույցերիցայս անգամ ներկայացնելու է նոր Հայաստանընույնպես խորհրդանշական էհամոզված է դիվանագետը.

«Այս տարի Հայաստանում էլ այդպիսի մի բողոքի ալիք եղավՄենք տեսանք մեր երիտասարդների եռանդը եւ ստեղծագործական եռանդըԱյդ առումով ինձ համար շատ խորհրդանշական էոր թավշյա հեղափոխության Հայաստանը այս տարի ներկայացված է լինելու նաեւ այս զբոսայգում»:

Փառատոնի անակնկալներն այսքանով չեն ավարտվումՀուլիսի 8-ինփառատոնի վերջին օրը Վաշինգտոնի ազգային պուրակում նախատեսվում է հայկական ավանդական Վարդավառ տոնել:

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /