• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
23.06.2018 | 19:23

Ադրբեջանում հայատյացության պատմական արմատները

  Հայատյացությունն ադրբեջանական իրականության մեջ նոր երևույթ չէ: Այն խորը արմատներ ունի, և սկիզբ է առնում դեռևս 17-րդ դարից, երբ Հարավային Կովկասի՝ Քուռ-արաքսյան հատվածում հայտնվեցին թրքախոս ցեղախմբերը, որոնք իրականում չունեին իրենց էթնիկ պատկանելիության մասին պատկերացում, սակայն գիտեին, որ իրենք մուսուլման են։ Այսինքն իրենց կրոնական պատկանելիությունը վերջիններս ընկալում էի որպես իրենց էթնիկ տարբերություն մյուս ազգերի ու ժողովուրդների նկատմամբ։

  Պարսկաստանը ցանկանալով ամրապնդել իր իշխանությունը տարածաշրջանում այստեղ էր բնակեցնում իրեն հավատարիմ թրքախոս քոչվոր ցեղերին՝ դուրս մղելով բնիկ ժողովուրդներին։ Այս քաղաքականության առաջին զոհը հայերն էին, որոնք ոչ միայն ամենամեծաթիվ էթնիկ ժողովուրդն էին, այլև տարբերվում էին մյուսներից իրենց ազգային ինքնատիպությամբ, մշակութային բավականին բարձր մակարդակով և քրիստոնեական խորը արմատներով։ Այս հանգամանքը դժվարացնում էր տարածաշրջանի յուրացումը թրքախոս քոչվորների կողմից, որոնք բախվելով քաղաքակրթական բավականին հզոր ֆենոմենի և, ի տարբերություն տարածաշրջանի մյուս ազգերի՝ չկարողանալով հայությանը ուծացնել, դիմում էին բռնի ուժի՝ ֆիզիկական ոչնչացման։

 Ստեղծված խնդիրներին հայությունը, պետության բացակայության պայմաններում, դիմակայում էր մեծ դժվարությամբ ու միայն այն հատվածերում, որտեղ պահպանվել էին ինքնակառավարման որոշակի տարրեր՝ Լոռիում, Սյունիքում, Արցախում ևայլն, այն հնարավոր էր լինում կազմակերպել։

  Սակայն այս երևույթը՝ պաշտպանական գործողությունները, որպես կանոն կազմակերպված բնույթ չէին կրում և հայությունը տանուլ էր տալիս Պարսկաստանի հովհանավորությունը վայելող թուրք-քոչվորների ճշմանը։

 

Հետագայում, արդեն Ցարական Ռուսաստանի շրջանում, այս հակասությունները մի փոքր սառեցվեցին, քանի որ հայության դուրս մղումը տարածաշրջանից չէր վայելում Մոսկվայի աջակցությունը։ Սակայն հայ-թաթարական հակասությունները մնացին ու ավելի խորացան, քանի որ սկսվեց տարածաշրջանի յուրացման մի նոր շրջան, որտեղ նստակյաց կյանքի անցնող արդեն նախկին քոչվորներին տարածքներ էին հարակավոր, որը նրանք ցանկանում էին ստանալ հայերից՝ իրենց ոչխարների հոտերի արածացման ու տարածաշրջանում ամրապանդվելու համար։

 

Ռուսաստանի կողմից՝ Անդրկովկաս կոչվող այս տարածաշրջանում, իր ազդեցությունը պահպանելու համար, վերջինս շատ հաճախ էր օգտագործում հայ-թաթարական հակասությունները՝ հրահրելով բախումներ սեփական իշխանության ամրապնդման համար։ Այդ հակասությունները, հատկապես, խորացան կապիտալիզմի զարգացման բուռն շրջանում, երբ ի հայտ եկավ հայ մարդու տաղանդը և վերջինս արագ կերպով կարողացավ դոմինանտ տեղ զբաղեցնել տարածաշրջանի առևտրային ու, հատկապես, նավթարդյունաբերության ոլորտներում։

 Կովկասյան թաթարների, իսկ հետագայում Ստալինի թեթև ձեռքով ադերբեջանցի կոչվող ազգի ողջ հայատյացությունն ի հայտ եկավ, հատկապես առաջին աշխարհամարտի տարիներին, երբ վերջիններիս ավազակախմբերը զանգվածային հարձակումներ էին կատարում հայկական գյուղերի ու քաղաքների վրա՝ թալան ու սպանություններ սփռելով։ Նույնիսկ անկախացած առաջին հայկական հանրապետությունը տառապում էր թաթարական խուժանի ագրեսիայից, որը առիթը բաց չէր թողնում հարձակվելու ու անզեն մարդկանց զանգվածային սպանդ կազմակերպելու համար։

   Արցախյան պատերազմը և հետագա բոլոր զարգացումները հարևան Ադրբեջանում մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայատյացությունը այդ ժողովրդի «մշակույթի» անբաժանելի մասն է և, որ այն նոր ֆենոմեն չէ, այլ ընդամենը բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի ու վայելում է գործող իշխանությունների աջակցությունը։

 

 

Հոդվածին կից ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե  մեր օրերում ինչպե՞ս են Ադրբեջանում երեխաների մեջ հայատյացության սերմանում:

 

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /