• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.06.2018 | 14:00

Երկիրը մաքրվում է քրեական տարրերից. Սոս Գիմիշյան

Հեղինակ՝ Ակաթի Վահանյան

Վերջին օրերի թոփ թեմաները ոստիկանության  և ԱԱԾ-ի բացահայտումներն են: Հասարակությունը նոր էր հասցրել ուշքի գալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ  բացահայտումից, երբ ոստիկանությունը հրապարակեց տեսանյութ, որում ականատես եղանք, թե ինչպես են խուզարկում, ապա բերման ենթարկում քրեական աշխարհի  մի շարք հեղինակությունների: Նման մեծամասշտաբ գործողություններ եղել են նաև 1990-ականներին՝ Վանո Սիրադեղյանի ղեկավարմամբ: 

Հարցի վերաբերյալ քննարկումները շատ են՝  իշխանությունը ուզում է իր վերահսկողության դաշտ բերել քրեական աշխարհին,  սա ընդամենը փիառ է, և այն, թե մենք գնում է օրինական և իրավական պետություն կառուցելու ճանապարհով:

Նախկին պատգամավոր, «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ այս գործողություններով մենք գնում ենք երկիրը քրեական տարրերից մաքրելու ճանապարհով:

«Դեռ նոր է այդ գործընթացը սկսվում, ամեն դեպքում, կարծում եմ՝ գնում ենք երկիրը  քրեականից մաքրելու ճանապարհով, իհարկե, սա դեռ չի նշանակում, որ գնում ենք ժողովրդավարության ճանապարհով: Ուղղակի ժողովրդավարությունը տեղի ունեցավ մեր մեջ, երբ ժողովուրդը կանգնեց հրապարակում և վարչապետ ընտրեց»,- ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը:  

Անդրադառնալով այն հարցին, թե հետխորհդային երկրներում, այդ թվում Հայաստանում, քրեական աշխարհն ամուր է դիրքավորված, մեզ կհաջողվի՞ լիովին արմատախիլ անել այն, Գիմիշյանը նկատեց, որ սկիզբը հուսադրող է. « Կարծես թե գնում ենք այդ ճանապարհով, այն, ինչ սկսել են՝ հուսադրող է, իսկ թե նպատակը որն է՝ ընթացքում կերևա»:


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /