• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 19, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
23.06.2018 | 18:15

Կանադայի վարչապետը 100 դոլարով տուգանվել է չհայտարարագրված ակնոցի համար. CBC պարբերական

Կանադայի էթիկայի հարցերով վերահսկիչ մարմնի որոշումով վարչապետ Ջասթին Թրյուդոն կտուգանվի 100 դոլարով՝ շահերի բախման մասին օրենքի խախտման համար, մասնավորապես չհայտարարագրված արևապաշտպան ակնոց կրելու համար։

Թրյուդոյի մամուլի քարտուղար  Էլեանորե Կատենարոն էլեկտրոնային նամակով պատասխանելով պարբերականի հարցմանը, ասել է, որ Թրյուդոն չի հայտարարագրել իր արևապաշտպան ակնոցը «վարչարարական սխալի» պատճառով՝ ձևաթուղթը սխալ է լրացված եղել։

Կանադական օրենսդրության համաձայն՝ վարչապետը պարտավոր է 30 օրում հայտնել իր ստացած բոլոր նվերների մասին, որոնց արժեքը գերազանցում է 200 դոլարը։ Թրյուդոն չէր տեղեկացրել իշխանություններին կաշվե պատյաններով երկու արևապաշտպան ակնոցի մասին, որոնք նրան ու նրա կնոջը անցած ամռանը նվիրել էր Արքայազն Էդուարդի կղզի նահանգի վարչապետ Ուեյթ Մաքլաուքլանը։

Կանադական Fellow Earthlings ապրանքանիշի ակնոցի մանրածախ գինը 300-500 դոլար է։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /