• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
23.06.2018 | 16:32

Գուցե Սերժ Սարգսյանը գնա՞ հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով. Արսեն Խառատյան

Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջիկայում ճարտարապետություն է փոխվելու: «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարեց կոնֆլիկտաբան, վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը:

Նա պարզաբանեց
 վարչապետի հայտարարությունը, թե ինքը չի կարող Արցախի փոխարեն բանակցել. «Եթե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ծնունդով Արցախից են, նաև ֆորմալ պաշտոններ են զբաղեցրել այնտեղ, այդ պատճառով ստանձնել են իրավասություն նաև ներկայացնելու Արցախը: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես չեմ ծնվել Արցախում, և ես Ղարաբաղը ներկայացնելու ֆորմալ իրավունք չունեմ: Սակայն, քանի որ Հայաստանը ևս այս հակամարտության կողմ է, ես պատրաստ եմ գնալ բանակցությունների՝ Հայաստանի դիրքերից: Երբ հաշվի չի առնվում հակամարտության կողմ որևէ սուբյեկտ, այդտեղ կայուն խաղաղության հասնելու հավանականությունը շատ նվազում է:

Վառ օրինակ են 1921 թ. Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, երբ մեր փոխարեն որոշում էին ուրիշները, վառ օրինակ է 1938 թ. եվրոպական պետությունների որոշումը Չեխոսլովակիայի և մյուսների համար: Ի՞նչ եղավ արդյունքում՝ բոլորը գիտեն»:

Արսեն Խառատյանի
խոսքով՝ եթե պիտի դիվանագիտական տերմինաբանության տիրույթում հաղթանակներ արձանագրելու արդյունքում շարունակվի սպառազինությունների մրցավազքն ավելի մեծացվել, հետևանքը շատ ավելի վատ է լինելու:

«Ինձ թվում է՝ մեր ասածը հասկանալի և տրամաբանական է բոլորի համար, ես ենթադրում եմ և մտածում եմ՝ նաև Ադրբեջանի համար,
ուրիշ հարց է, որ շահային դիրքերն այլ են, և նրանք չեն ցանկանալու ընդունել սա: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք ասել դա և աշխատել այն ուղղությամբ, որ դա այդպես դառնա: Կլինի Մոսկվան, Փարիզը, Բրյուսելն ու Վաշինգտոնը, բոլոր կողմերը պետք է ակտիվորեն ներգրավված լինեն գործընթացում, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը չի վերջանում համանախագահողներով, այնտեղ պետությունների թվաքանակն ավելի մեծ է, որոնց հետ նույնպես պետք է խոսել. նրանք էլ են շահառու կողմեր: Տարածաշրջանային անվտանգության տեսակետից բոլորն են շահառու կողմեր՝ Իրանը Թուրքիան, խաղացողներ են, որոնք իրենց շահային դիրքերն ունեն»,-պարզաբանեց վարչապետի խորհրդականը:




    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /