• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան, Արցախ
23.06.2018 | 17:00

Թշնամին դիվերսիոն փորձ կատարեց, ձախողվեց ու հետ շպրտվեց ՊԲ-ի կողմից. ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան

    Իրավիճակը նորմալ է, կատարվածն արտառոց երևույթ չէ, նման դեպքեր, դժբախտաբար, շատ են եղել, կլինեն նաև այսուհետ,  քանի որ դա  հակառակորդի գործելոճն ու ձեռագիրն է:  ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի  հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՆ՝ անդրադառնալով Ակնայի ուղղությամբ թշնամու կողմից իրականացրած  հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձին:

 

  Հիշեցնենք, ինչպես հայտնել ենք, մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է օպերատիվ իրադրության որոշակի փոփոխություն: Եվ բացի՝ արդեն սովորական դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, որի ընթացքում առաջնային գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում կիրառվել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (РПГ-7), հակառակորդը հունիսի 17-ի ժամը 21.45-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի:

  ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հորդորեց՝ չանհանգստանալ թշնամու նման քայլերից, քանի որ  Արցախի Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը: <<Թշնամին դիվերսիոն փորձ կատարեց, սակայն ձախողվեց ու  հետ շպրտվեց ՊԲ-ի կողմից>>,- ասաց Բաբայանը:

   Դավիթ Բաբայանի հետ զրույցում անդրադարձանք նաև հետևյալ խնդրին. Ադրբեջանի ռազմական հրամանատարության հայտնի ձեռագիրն է՝  թաքնվել սեփական բնակչության թիկունքում ու հենց նրանց թիկունքից հարվածներ հասցնել հայկական բնակավայրերի,  զինուժի ուղղությամբ:

  Սեփական ժողովրդի թիկունքում թաքնվելը  հաճախ պատճառ է դարձել, որ հայկական զինուժն անհրաժեշտ  հակահարված չտա թշնամուն, որպեսզի ռազմական գործողություններով ակամա չվնասի ադրբեջանցի խաղաղ բնակչությանը: Մինչդեռ հայկական կողմի նման մարդասիրական մոտեցումից հակառակորդը մշտապես փորձել է օգտվել:

Սակայն  այսօր արդեն իսկ մեզանում կարծիքներ են հնչում, որ  հայկական կողմն հետայսու կուլ չի գնա ադրբեջանական բանակի  նման  գործելաոճին  ու հարկ եղած դեպքում կիրականացնի կոնկրետ ռազմական գործողություններ՝ պաշտպանելու սեփական ժողովրդի անվտանգությունը: Այս առնչությամբ  Դավիթ Բաբայանը նախ ասաց հետևյալը.

 <<Այո, ադրբեջանական զինուժն իր ռազմական տեխնիկան տեղակայում է նույնիսկ ադրբեջանցիրների տների, անգամ դպրոցների մոտակայքում: Սա միջազգային կոնվենցիաների խախտում է, անթույլատրելի պահվածք>>: Բաբայանն ասաց, որ հայկական կողմերը մշտապես հետևել են մարդասիրական, միջազգային  նորմերին, հետայսու ևս հետելու են, բայց  դրա հետ մեկտեղ.<<Մենք ամեն ինչ կանեք  ոչնչացնելու հակառակորդի ցանկացած կրակակետ, զինտեխնիկա, եթե այն ռեալ սպառնալիք ներկայացնի մեր անվտանգությանը, եթե Ադրբեջանը այսուհետ ևս փորձի թաքնվել սեփական բնակչության թիկունքում  ու այնտեղից հարվածներ ուղղի հայկական բնակավայրերի ուղղությամբ>>:

   Պարոն Բաբայանն արձանագրեց նաև հետևյալ ակնհայտ ճշմարտությունը.

<<Հայ բանակին, հայ մարդուն վայել չէ այդ ձեռագիր,  մենք չենք  թիրախավորում  խաղաղ բնակիչներին: Այդ ոճը բնորոշ է միայն բարբարոսներին ու ֆաշիստներին>>,- եզրափակեց   Բաբայանը:

Պատրաստեց՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /