• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 19, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
23.06.2018 | 17:07

Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք. ՀՀ ոստիկանության

ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 22-ին ոստիկանություն է ներկայացել Շիկահող համայնքի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 897, 7.62 մմ տրամաչափի 110 փամփուշտ և նռնականետի 1 ական: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ըստ քաղաքացու բացատրության՝ ատրճանակը և ռազմամթերքը նա հայտնաբերել է նույն օրը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի «Տրիցատի մոստ» կոչվող կամրջի տակ:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /