• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 19, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
23.06.2018 | 22:58

Փորձագետների կանխատեսմամբ՝ Էրդողանը կհաղթի Թուրքիայի նախագահական ընտրություններում

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ կտանի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին կամ երկրորդ փուլում, սակայն կարող է կորցնել վերահսկողությունը խորհրդարանում. հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով  Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օկտայի խոսքը. «Եթե նա և հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն անցնեն հաջորդ փուլ, ապա Էրդողանը կհաղթի` մոտավորապես 60 տոկոս ձայն ստանալով»:

Ըստ փորձագետի` բացառված չէ, որ առաջին փուլից հետո Ինջեն հանի թեկնածությունը: Այդ դեպքում Էրդողանի հետ կմրցի «Լավ» կուսակցությունից Մերալ Աքշեները, ով, ամենայն հավանականությամբ, առաջին փուլում կզբաղեցնի երրորդ տեղը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /