• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Աշխարհի ձայն, Լրահոս
23.06.2018 | 18:30

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից

 

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որը Ռուսաստանին կոչ է անում դուրս հանել իր զորքերը Մերձդնեստրից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը:

Չպարտավորեցնող բանաձևն ընդունվել է հունիսի 22-ին՝ 64 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 15 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել:

Չպարտավորեցնող բանաձևն ընդունվել է հունիսի 22-ին՝ 64 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 15 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել:
Հայաստանը 15 երկրներից մեկն է եղել, որ դեմ է քվեարկել Ռուսաստանին Մոլդովայի անջատողական շրջանից զորքերը «առանց նախապայմանների և անհապաղ» դուրս հանելու կոչ անող բանաձևին: Դեմ քվեարկած երկրների թվում են նաև Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:

Բանաձևը նաև առաջարկում է Գլխավոր ասամբլեային օրակարգ մտցնել Մոլդովայի տարածքից օտարերկրյա զինված ուժերի ամողջական դուրսբերման հարցը:

Բանաձևը նախաձեռնել է Մոլդովան՝ Վրաստանի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Էստոնիայի հետ համատեղ:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /