• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 19, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
24.06.2018 | 10:00

Ի՞նչ ապագա է սպասվում Թուրքիային. երկրում արտահերթ ընտրություններ են

Այսօր՝ հունիսի 24-ին, Թուրքիայում տեղի են ունենալու արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: 

Պատմական որակվող ընտրությունները կորոշեն մեր հարևան երկրի ապագան: Շատերն են կարծում, որ այս ընտրություններով Թուրքիայի Հանրապետությունը պատմության նոր շրջափուլ է թևակոխում:

Արտահերթ ընտրություններում որպես նախագահի թեկնածու ներկայացված են  Թուրքիայի գործող նախագահ  Էրդողանը (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն), Մուհարրեմ Ինջեն (երկրի հիմնական ընդդիմադիր «​​Ժողովրդ- հանրապետական» կուսակցություն), Սելահաթին Դեմիրթաշը (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն), Մերալ Աքշեները («Լավ» կուսակցություն), Թեմել Քարամոլլաօղլուն («Սաադեթ» կուսակցություն) և Դողու Փերինչեքը («Վաթան» կուսակցություն):

 

 Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11  կուսակցություն ։

 

Ընտրություններին Թուրքիայից մասնակցելու է 56 մլն ընտրող, իսկ երկրից դուրս՝ 3 մլն։

 

Այս ընտրություններում առաջադրվել են նաև 4 հայ թեկնածուներ, որոնցից Կարո Փայլանը ամենաշատ շանսեր ունի խորհրդարանում հայտնվելու  համար։

2016թ.-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքում ամրագրվել է  նոր կառավարման համակարգ՝ երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարելու նախագահական կառավարման համակարգի: Այս համակարգում երկրի նախագահն օժտվում է անթիվ լիազորություններով: Եթե այսօր կայանալիք ընտրություններում հաղթանակ գրանցի գործող նախագահ Էրդողանը, այսինքն՝ պահպանի իր պաշտոնը և դառնա «սուպերնախագահ» , իսկ խորհրդարանական մեծամասնություն կազմի նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցությունը, ապա մեր հարևանությամբ կունենանք մի պետություն, որի ղեկավարը ստանփնած անձը պաշտոնավարման հետագա տարիներին կշարունակի «մեկ մարդու» քաղաքականությունը: Իսկ եթե Էրդողանին չհաջողվի դառնալ նախագահ կամ ԱԶԿ-ը չունենա մեծամասնություն կազմելու համար բավարար քանակությամբ ձայներ, ապա ենթադրելի է, որ   Թուրքիայի քաղաքականության մեծ փոփոխությունները անխուսափելի կլինեն: 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /