• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
25.06.2018 | 12:43

Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ  ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում են հանձնաժողովից, նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է, հանձնաժողովը կարևորել է այս տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը: ՀՀ մրցակցային մարմնի կողմից կատարված հաշվարկները  փաստում են, որ  ստենտավորման  ներկայիս արժեքը կարող է նվազել ավելի քան 100 հազար դրամով: Եվ այսպես. ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել է ՀՀ-ում ստենտավորում իրականացնող բոլոր բուժհաստատությունների (թվով 11 ) կողմից այս ծառայության գնագոյացման շղթան: Հանձնաժողովը ծավալուն տեղեկատվություն է պահանջել բուժհաստատություններից, որի հիման վրա գնահատվել են ստենտավորման վիրահատության գնագոյացման շղթայի մաս կազմող ավելի քան 40  ծախսային բաղադրիչները՝ սկսած ստենտի արժեքից մինչև  վիրահատական գործիքներ և դեղորայք:

Պարզվել է, որ 1 դեղապատ ստենտով վիրահատության արժեքը կազմում է միջինում 1.1 մլն դրամ, իսկ ինքնարժեքը՝ 840 հզ դրամ, որի 55%-ը բաժին է ընկնում նյութածախսին (ստենտի արժեք, դեղորայք, վիրահատական պարագաներ և այլն ),  45 %-ը ձևավորվում է վարչական վերադիր և այլ ծախսերի հաշվին ( բժշկի և բուժքույրերի աշխատավարձ, մաշվածության ծախս (ամորտիզացիա), կոմունալ  վճարումներ    և այլն ): 

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ 1.1 մլն դրամ գնի պարագայում  ստենտավորման վիրահատության շահութաբերությունը կազմում է շուրջ 25%, ինչը բավական բարձր ցուցանիշ է՝ համանման այլ բժշկական ծառայությունների գների համեմատ։ Հետևապես, լիովին իրատեսական է, որպեսզի բուժհաստատությունները իրենց շահույթը նվազեցնելու հաշվին վերանայեն վիրահատության արժեքը՝  իջեցնելով այն շուրջ 100 հազար դրամով:

Տեղեկացնենք նաև, որ ընդհանուր առմամբ ստենտավորման վիրահատություններ իրականացվում են թվով 11 բուժհաստատություններ, իսկ ստենտերի ներմուծում  մատակարարներում են իրականացրել 7 ընկերություններ։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ ըստ հանձնաժողովի, հետագայում ևս հնարավոր է հասնել վիրահատության արժեքի էլ ավելի նվազման՝ մատակարար ընկերությունների հետ տարվող բանակցությունների արդյունքում: 

Հանձնաժողովը ուսումնասիրությունների ողջ փաթեթը տրամադրել է նաև Առողջապահության նախարարությանը:



    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /