• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Աշխարհի ձայն, Լրահոս
25.06.2018 | 16:12

Թուրքիայի խորհրդարանում ազգայնականների մեծ քանակը կբարդացնի հայկական օրակարգի ներմուծումը

 

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ

 

Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարանում այլևս բացարձակ մեծամասնություն չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ խոսելով երեկ Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին:

Թուրքագետի դիտարկմամբ, Էրդողանի ղեկավարած կուսակցությունը՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը նախորդ գումարման խորհրդարանում կազմում էր բացարձակ մեծամասնություն, երեկ կայացած ընտրությունների արդյունքում հավաքել է  ձայների 40 տոկոսը միայն և 600 անդամ ունեցող մեջլիսում այլև չի կազմում մեծամասնություն. ԱԶԿ-ն ունենալու է 293 պատգամավոր: Այն անգամ պարզ մեծամսնություն  չի կազմել: «Առանց Ազգայնական շարժում կուսակցության, որը 10 տոկոսից ավելի ձայներ ունի, ԱԶԿ-ն մեջլիսում չի կազմի մեծամասնություն»,- նշեց Չաքրյանը:

Իր հերթին թուրքագետ Վարուժան Գեղամյանը հավելեց, որ Թուրքիայի խորհրդարանում այս ընտրությունների արդյունքում մեծացել է ազգայնականների քանակը ինչպես «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչների, այնպես էլ «Իյի» (թարգմ.՝ լավ) կուսակցության, որոնք, ըստ էության, նույն գաղափարախոսության կրողն են ու նույն գծի շարունակողը: Ըստ բանախոսի՝ նման պատկեր վերջին 20 տարվա ընթացքում առաջ անգամ է գրանցվում: «Չեմ բացառում, որ Մեջլիսում թեժ պայքար լինի ազգայնականների ու քրդերի միջև: Եթե ընդհանուր ուրվագծերով նշենք, ապա պետք է փաստել, որ ազգայնականների քանակի մեծացումը նշանակում է, որ դրական շեշտադրմամբ հայկական օրակարգի մուտքը խորհրդարան տեսականորեն լրացուցիչ բարդությունների կհանդիպի: Կլինի նաև հակառակը՝ բացասական շեշտադրմամբ հայկական օրակարգը շատ ավելի հեշտությամբ տեղ կգտնի թուրքական խորհրդարանում»:



    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /