• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջին Արևելք
25.06.2018 | 17:10

Փաշինյանի և նախորդ կառավարությունների՝ Թուրքիայի հանդեպ քաղաքականությունները տարբերվում են. թուրքագետ

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ

 

Այսօր առայժմ ոչ ոք չի կարող ասել հայ-թուրքական հարաբերություններում ավելի կոնցեպտուալ առումով պաշտանոկան Երևանի դիրքորոշումն ինչպիսին կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժաման այսպիսի դիրքորոշ է հայտնել քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին Արցախում հնչեցրած միտքը այն զրոյական կետն է, որից հետո պետք է ձևավորվի այն քաղաքականությունն ու տեսլականը, որը մեր երկիրն առաջ կմղի իր արևմտյան հարևանի հետ հարաբերություններում: Սակայն այսօր դեռևս ոչ ոք չի կարող ասել, թե հետագայում ինչ կլինի: Նոր կառավարության մոտ արտաքին քաղաքականության հարցերում ինչ-որ  ռազմավարություններով առաջ շարժվելու բաց կա: Դա երևում է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում, որտեղ ևս վերադարձել ենք զրոյական հարաբերությունների. Հայաստանն ասում է, որ Արցախյան հակամարտության լիիրավ կողմ է Արցախը, և մենք միայն մեր մասով կարող ենք ներգրավվել բանակցություններում: Սրանից ավելի ոչ ոք չի կարողանում առաջ տանել գործընթացը: Այնուամենայնիվ, չմոռանանք, որ այս կառավարությունը ժամանակավոր է, և սա ինչ-որ առումով օբյեկտիվ է»,- նշեց Սարոյանը:

Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի՝ 1991թ.-ից Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում է նույն քաղաքականությունը, որի բնույթը հակահայկական է:  Այդ ժամանակներից Թուրքիայում մի շարք կառավարություններ են փոխվել, սակայն դիրքորոշումը մնացել է անփոփոխ, քանի որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իրականացնում է պետական հակահայ քաղաքականություն:

Անդրադառնաոլվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Չաքրյանը նշեց հետևյալը. «Վարչապետ Փաշինյանի հայտարարության իմաստը սա է. Թուրքիան չպետք է նախապայման առաջադրի: Վարչապետի խոսքում մի կետ կար, ըստ որի՝ Ցեղապանության ճանաչման հարցում Հայաստանի ջանքերը 2 երկրների հարաբերությունների մեջ խոչընդոտ չեն: Սա նշանակում է, որ անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո մենք հետամուտ ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի զարգացմանը: Նախորդ կառավարություններն ասում էին, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, Ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման չէ՝ այսպիսով օրինականացնելով Թուրքիայի կողմից Հայաստանին առաջադրվող 1-ին նախապայմանը՝ չհիշտակել 1915-ը:

Փաստորեն, Փաշինյանի և նախորդ կառավարությունների՝ Թուրքիայի հանդեպ քաղաքականությունները այդ կետում տարբերվում են, իսկ սա էական տարբերություն է: Մեկը օրինականցնում է Թուրքիայի՝ 1915-ը չհիշատակելու նախապայմանը, իսկ մյուսը ընդգծում է՝ անգամ դիվանագիտական հարաբերությունների առկայութան պարագայում հետամուտ ենք լինելու Ցեղասպանության միջազգային ճանաչմանը»:



    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /