• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
26.06.2018 | 21:34

Ամուլսարում շուտով պայթեցումները կսկսվեն, իսկ վարչապետն ասում է՝ կուսումնասիրենք

 Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Վարչապետի հայտարարությունն Ամուլսարի հանքի վերաբերյալ, թե «Դադարեցրեք անհնազանդությունները, թույլ տվեք հավաքել փաստեր»,  բուռն քննադատության է արժանացել: 

Մամուլում, սոցիալական ցանցերում, փորձագիտական շրջանակներում զարմացած են՝ այս ընթացքում բարձրաձայնված բազմաթիվ  փաստերը բավարա՞ր չեն վարչապետի համար, որ  այս պահին, երբ խնդիրն արդեն օրհասական է դառնում, նա պետք է դեռ փաստեր հավաքի:

«Հայաստանի կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը ևս անհասկանալի է համարում, որ տարիներ շարունակ բարձրաձայնված փաստերը վարչապետը բավարար չի համարում:

«Այս տասը տարիների  բոլոր հրապարակումներում հստակորեն  նշված է, որ նախագիծը կեղծիքներով  և կոծկումներով է, որ այդ տարածքում ընդհանրապես անթույլատրելի է հանքարդյունաբերություն իրականացնել:  Այդ ամեն ինչը վարչապետը գիտի,  բացի այդ, բազմիցս ասվել է, որ բնապահպանության նախարարությունը օրենքի խախտմամբ, առանց փորձագիտական ուսումնասիրության, կոռուպցիոն ճանապարհով է դրական եզրևակացություն, սա ապացուցվել և կողք կողքի է դրվել: Այսքանը մեր վարչապետին բավարար չէ՞, որ նա ասում է փաստեր չկան, այդ  փաստերը կան,  մեկ առ մեկ,  միայն պետք է նայել»,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Բնապահպանը նշեց, որ Ամուլսարի վերաբերյալ վարչապետին մի քանի անգամ նամակներ են ուղարկել, առաջարկել են հանդիպել, որպեսզի խնդրի վերաբերյալ ներկայացնեն ամբողջական տեղեկատվությունը: Նամակներն ու հանդիպման առաջարկները մնացել են անարձագանք:

«Նա փաստորեն չի ցանկանում  հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր  խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն են կատարել  և խոսք ունեն ասելու:  Հայաստանի կանաչների միությունը մայիսի 25-ին կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին շուրջ 160 գիտնականներ, մտավորականներ և պրոֆեսորներ: Քննարկումներից հետո վարչապետին մեր կողմից նամակ է ուղարկվել, որտեղ ամբողջովին ներկայացվում է այս խնդիրը, բացի այդ առաջարկեցինք, որ պատրաստ ենք հանդիպել և մեկ առ մեկ ներկայացնել բոլոր հարցերը, սակայն այդպես էլ ոչ մի արձագանք չեղավ: Դրանից բացի վարչապետին ուղարկվելէ  ևս մեկ, շատ հակիրճ նամակ, որը նույնպես մնաց անարձագանք:  Այս բոլոր անարձագանք նամակներից հետո վարչապետի ֆեյսբուքյան էջին ևս նամակ գրեցինք, որ այս խնդիրը ՀՀ պետական անվտանգության հարցն է, և հանդիպում խնդրեցինք, այս նամակը, ինչպես նախկինները,  նույնպես մնաց անարձագանք: Այսօր էլ  հանկարծ հայտարարում է, որ սաբոտաժ են անում և չեն  թողնում, որ կառավարությունը աշխատի»,-  ասում է բնապահպանը:

Սանասարյանը դիտարկում է, որ ցանկություն չունեն  խանգարել կառավարության աշխատանքներին, բայց Ամուլսարի խնդիրն օրհասական է:

«Նրանք արագորեն անում են աշխատանքները, շուտով շինարարությունը կավարտվի և սկսելու են պայթեցումները, իսկ դրանից հետո ամեն ինչն անիմաստ է, իսկ  ինքն ասում է՝ մենք կուսումնասիրենք, բայց ոչինչ չեն անում»,- նկատում է Սանասարյանը:

Բնապահպանն ասում է, որ այսօր ևս ցույցեր եղել են՝  ջերմուկցիները վճռական են տրամադրված:

«Եթե վարչապետն ասում է, որ   այդ միտինգին մասնակցող մարդիկ սաբոտաժ են անում, ապա մենք  էլ կարող ենք ասել, որ հայոց պետականության դեմ սաբոտաժ են  կազմակերպում այն պաշտոնյաները, որոնք օրհասի գնացող խնդիրների վրա ուշադրություն չեն դարձնում և կամայական վերաբերմունք ունեն:
Ջերմուկցիները հստակ տրամադրված են, նրանք չեն ուզում կորցնել  իրենց ապրելու իրավունքը, ցույցերը շարունակվելու են»,- ասաց Հակոբ Սանասարյանը՝ հավելելով, որ վարչապետի այս խոսքը շատ տպավորություն է թողել:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /