• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
27.06.2018 | 15:00

Վոլոդինի հայտարարությունը որոշակի մեսիջներ է պարունակում. Սուրեն Սարգսյան

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն է

-Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս պաշտոնյայի այս հայտարարությունը:

-Սա երբևէ արված առաջին նման հայտարարությունն է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյանի կողմից, ու կարծում եմ՝ այն պատահական չէ ու որոշակի մեսիջներ է իր մեջ պարունակում, որից մենք պետք է հետևություններ անենք: Հայտարարությունից անմիջապես հետո սկսեցին լուրեր պտտվել, թե նա իրոք նման բաներ ասե՞լ է, և եթե ասել է, ապա հենց այդ ձևո՞վ: Որոշ ԶԼՄ-ներ փորձեցին սկզբնաղբյուրը գտնել ու պարզել իրողությունը: Բայց եթե սկզբնաղբյուրը չի գտնվում, նման դեպքերում պրակտիկա է հայտարարության հերքումը կամ խմբագրումը: Սակայն դա չեղավ:

Ավելի ուշ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ հայտարարեց, որ ԼՂ հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել և ասաց, որ այս հայտարարության հերքման կամ հաստատման համար պետք է դիմեք հայտարարությունն անողին: Ստացվում է, որ  Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ չի հերքել Վոլոդինի հայտարարությունը:

-Հնարավոր համարում ե՞ք, որ այս հայտարարությունը կապված լինի Հայաստանում իշխանափոխության հետ և ուղղված լինի  նոր ղեկավարությանը:

-Ճիշտ է, որոշ պաշտոնյաների մասով Ռուսաստանում վերապահումներ ունեն, ու այդ վերապահումները տարբեր առիթներով, տարբեր էքսպերտների միջոցով միջոցով փոխանցվել են, սակայն կարծում եմ՝ այդ վերապահումները, որ մի ժամանակ կային, բավականին լավ ձևով Նիկոլ Փաշինայնը կարողացավ մեղմել, երբ այցելեց Մոսկվա ու հանդիպում ունեցավ Պուտինի հետ: Ըստ իս՝ որոշակի մտահոգություններ էլ վերացան մեր արտգործնախարարի հանդիպումից հետո ռուս գործընկերոջ հետ: Բայց կրկնում եմ, որ  նման տեսակի հայտարարության ես առաջին անգամ եմ ականատես լինում: Եթե Վյաչեսլավ Վոլոդինը նման բան ասած չլիներ, ապա նրա մամուլի ծառայությունը անպայման կհերքեր, հետևաբար գալիս ենք եզրահանգման, որ իրոք հայտարարությունն արվել է:

-Կա կարծիք, որ այս հայտարարությամբ Ռուսաստանը մանրևրելու հնարավորությունում է ստեղծում իր համար, որ ցանկացած պահի կարողանա համապատասխան հայտարարության վրա հղում կատարել: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:

-Ես ոչինչ չեմ բացառում: Սա կարող է լինել մեսիջ՝ ուղղված Հայաստանին կամ Ադրբեջանին, բայց փաստ է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյան դիրքորշում է հայտնվել, որը չի հերքվել, ինչը նշանակում է, որ դիրքորոշումը գոյություն ունի: Դրա պատճառահետևանքային կապերը չեմ կարող ասել, կարծում եմ, պետք է հետևել հետագա զարգացումներին:  

-Հայաստանի ԱԳՆ-ի պատասխան հայտարարությունը հակակշռո՞ւմ էր ռուս պաշտոնյանի հայտարարությանը:

-Արտգործնախարարության պատասխանը ադեկվատ է: Մենք գիտենք, որ բանակցային գործընթացում ներգրավված են հենց գործադիր մարմինի ներկայացուցիչները, և այս առումով գործադիրի հայտարարություններն ավելի կարևոր են: Բայց պետք է նաև հաշվի առնենք, որ աշխարհում գոյություն ունի պառլամենտական դիվանագիտություն, ինչն ակտիվ կիրառվում է նաև Ռուսատսնում, և կարծում եմ, որ շատ հաճախ գործադիրի և օրենսդիրի հողմից տարվող դիվանագիտությունները համաձայնեցված են:


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /