• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 16, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
28.06.2018 | 13:19

Նոր իշխանություններից ովքե՞ր չեն ծառայել բանակում

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ  վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հրահանգով ստուգումներ են  սկսվել, որպեսզի պարզեն, թե իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ի՞նչ հիմքերով են ազատվել զինվորական  ծառայությունից: Ինչպես նշվում է՝ սպասվում են լուրջ բացահայտումներ:

Այս թեմայով ՀԱՅ ՁԱՅՆ-ը որոշեց ուսումնասիրություն կատարել, թե նոր իշխանությունից ովքեր են անցել պարտադիր զինվորական ծառայության, ովքեր՝ ոչ: Նշենք, որ օգտվել ենք  պաշտոնական կենսագրական տվյալներից՝ ձեռնպահ մնալով  մեկնաբանություններից:

Նկատենք, որ  պարտադիր զինվորական ծառայություն  չի անցել երկրի  վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ կենսագրականների՝ պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել՝

Առաջին փոխվարչապետ՝  Արարատ Միրզոյան,

Փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյան,

ԿԳ նախարար՝ Արայիկ Հարությունյան,

Սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյան,

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար՝ Արծվիկ Մինասյան,

ԵԼՔ խմբակցության պատգամավոր՝ Հայկ Կոնջորյան:

 

Զինապարտության վերաբերյալ նշումներ ունեն՝

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ զինապարտ է, պահեստազորի կապիտան,

Գյուղատնտեսության նախարար  Արթուր Խաչատրյան՝ զինապարտ է, ավագ լեյտենանտ,

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան՝  պահեստի սպա,

ԱԻ  նախարար Հրաչյա Ռոստոմյան՝ զինապարտ է, պահեստի լեյտենանտ:  

 

Պարտադիր զինվորական ծառայություն անցել են՝

ԱԳ նախարար՝ Զոհրաբ  Մնացականյան,

Արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյան,

Բնապահպանության նախարար՝ Էրիկ Գրիգորյան,

Առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյան,

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար՝ Արթուր Գրիգորյան

Տրանսպորտի,  կապի և ՏՏ նախարար՝  Աշոտ Հակոբյան,

Պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյան,

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Լևոն Վահրադյան,

ՏԿԶ նախարար՝ Սուրեն Պապիկյան,

ԵԼՔ խմբակցության պատգամավոր՝ Գևորգ Գորգիսյան,

ԵԼՔ խմբակցության պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյան,

ԵԼՔ խմբակլցության պատգամավոր՝  Էդմոն Մարուքյան,

ԵԼՔ խմբակցության պատգամավոր՝ Սասուն Միքայելյան,

ԵԼՔ խմբակցության պատգամավոր՝ Արամ Սարգսյան,

ԵԼՔ խմբակցության պատգամավոր՝ Ալեն Սիմոնյան:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /