• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
28.06.2018 | 14:15

Եթե Փաշինյանի վարկանիշը պահպանվի, նրա քաղաքական ուժը կարող է 60 տոկոսից ավելի ձայներ ստանալ. Ալեն Ղևոնդյան

 Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է 

-«Թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում հետաքրիր զարգացումներ են ընթանում, փոխվել է քաղաքական ուժերի դասավորվածությունը և կրկին ակտիվացել են արտախորհրդարանական ուժերը: Ինչպե՞ս կբնութագրեք այս գործընթացներն ու ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:

 -«Հեղափոխությունից» հետո, որն ավելի շուտ ես դիտարակում եմ որպես իշխանափոխություն, քաղաքական առումով ունենք բավականին տարօրինակ և որոշ չափով աբսուրդային իրավիճակ, ինչը, սակայն, տրամաբանական է: Դաշտը կարծես «ամայացել» է, ու քաղաքական քննարկումներում բացարձակ դոմինանտ է Նիկոլ Փաշինյանի անունը: Դա շատ տրամաբանական է, քանի որ հետհեղափոխական գործընթացների կանխատեսելի, ընկալելի արդյունքն  է:

 Եթե անդրադառնանք քաղաքական ուժերի դասավորվածությանը, ապա այս պահին ունենք  քաղաքական առումով ոչ շահեկան վիճակում հայտնված Հանրապետական կուսակացություն, որի հեղինակությունը շատ ցածր է, գոնե այս փուլում, ունենք բավական ռեալ հավակնություններ դրսևորող ու ինքնակազմակերպման փուլ ապրող «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, որը հայտարարում է, որ լուրջ ակնկալիքներ ունեն արտահերթ ընտրություններում, և ունենք նաև դեռևս չկողմնորոշված և քաղաքական անելիքների պրպտումներում գտնվող Դաշնակցություն կուսակցություն: 

Քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու մեկ տարվա ընթացքում, հավանական է, որ այս ընթացքում նոր կուսկացություններ հայտնվեն կամ գոյություն ունեցող որոշ քաղաքական խմբեր տրանսֆորմացվեն կուսակցությունների: Օրինակ, ըստ իս՝ քաղաքական հավակնություններ կարող է ներկայացնել «Հիմնադիր խորհրդարանը»: Կարծում եմ՝ հավակնություններ կարող են ներկայացնել նաև  հնաբնակներից ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը, որոնք վերջին տարում դուրս էին եկել ակտիվ քաղաքական դաշտից: 

  Այս օրերին հետաքրքրական է, թե «Ելք» դաշինքը, որը ներկայացված է Ազգային ժողովում, ի՞նչ կարգավիճակով կգնա ընտրությունների, որովհետև «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններում նկատելի են մրցակցային երևույթներ և ոչ բոլոր հարցերում են նրանք  կիսում միմյանց տեսակետները: Միուցե ֆունդամենտալ հարցերում նրանք ունեն նույն մոտեցումները, բայց շատ բնական ու տարամաբանական է, որ մի շարք այլ հարցերում կարող են միանման տեսակետներ չունենալ, ու դա ճշգրտելի հարց է: 

Ինչևէ, կարծում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը փորձելու են քվե ստանալ Հանրապետական կուսակցության և նախկին իշխանությունների դեմ քարոզարշավի հաշվին: Բայց եթե ՀՀԿ-ն որոշի մասնակցել ընտրություններին, թեև այս պահին դժվար է պատկերացնել ինչ ֆորմատով, ապա ընտրական պրոցեսը կլինի բավական բուռն: 

Այս պահին ամեմենից շահեկան վիճակում Նիկոլ Փաշինյանի թիմն է: Այսպես եմ ասում, որովհետև շատերը ծանոթ չեն «Քաղաքաղցիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն ծանոթ են Նիկոլ Փաշինյանի թիմին: Դա քաղաքագիտական բնորոշում է, ոչ թե իրավական: 

-Վերջին տասնօրյակում սկանդալային բացահայտումներ արվեցին կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ, և կա կարծիք, որ այս բացահայտումներն առաջին հերթին  նպաստելու են Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը: Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա պահպանել այդ վարկանիշը, հնարավոր համարում ե՞ք, որ նրա քաղաքական ուժը մեծամասնություն ապահովի ապագա խորհրդարանում:

-Դիտարկումը շատ տրամաբանական է: Ես ինքս էլ տարիներ շարունակ ասել եմ, որ Հայաստանի ԱԱԾ-ի համար ամենամեծ մարտահրավերներից մեկը կոռուպցիան է: Բնականաբար այս բացահայտումները, որոնք դեռ պետք է դատարան մտնեն, որ կարողանանք կարծիք հայտնել, կարող են էականորեն անդրադառնալ Փաշինյանի լեգիտիմության պահպանման վրա: Հասարակական այս էյֆորիայի և հանրային լեգիտիմության բարձր նշաձող ապահովելու տեսանկյունից բացահայտումները կնպաստեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի վարկանիշին: Եթե տարվա ընթացքում դրանք լինեն բազմաթիվ, ապա կարծում եմ՝ ընտրությունների արդյունքում Փաշինյանի ներկայացրած քաղաքական ուժը կունենա շոշափելի մեծամասնություն, որը, ըստ իս, կլինի 60+ տոկոսի շրջանակում: 

  Մյուս քաղաքական խաղացողներն, իհարկե, կփորձեն ամեն կերպ ձայներ «պոկել» այդ քաղաքական ուժից, և իմ կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստանն» այստեղ առաջամարտիկ կլինի: Բայց շոշափելի ու լուրջ մրցակցություն Փաշինյանի թիմի հետ ես չեմ արձանագրի, եթե, իհարկե, այս ընթացքում չունենանք լրջագույն խնդիրներ, ասենք, ռազմական գործողությունների վերսկսման ու դրա հնարավոր հետևանքների հետ, կամ միգուցե ինչ-որ  սոցիալական կատակլիզմների կամ ֆորսմաժորային իրավիճակների հետ, որոնք կարող են լուրջ հարված հասցնել նրա վարկանիշին: Եթե նման սցենարներ չլինեն, ապա ընտրություններում միանշանակ հաղթանակ կունենան: 

-Այսինքն՝ կրկին կարող ենք ունենալ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում ու հանգել նույն իրավիճակին, ինչ նախորդ խորհրդարանում էր: 

-Նույն պատկերը մենք չենք ունենա, քանի որ քաղաքականությունը և ժողովրդավարական արարողակարգը ենթադրում են, որ եթե քաղաքական ուժը օրինական ճանապարհով ստանում է  քաղաքացիների ձայների մեծամասնությունը, ապա տրամաբանական է, որ այն պետք է մեծամասնություն ունենա ԱԺ-ում: Այս պարագայում մենք ունենք որակական այլ իրավիճակ: Հեղափոխության իրողությունով և արդարության դեֆիցիտով պայմանավորված՝՝ մարդիկ ընտրելու են այն կուսակցությանը, որն իրենց պատկերացմամբ երկիրը կարող է այս իրավիճակից դուրս հանել: Այսօր այդ ուժը Նիկոլ Փաշինյանինն է, և այս տեսանկյունից դա համեմատելի չէ նախորդ իշխանության հետ: 

-Եթե խոսենք Ընտրական օրնսգրքում իրականացվող փոփոխությունների մասին, ապա քաղաքական ուժերի առաջին պահանջն այն է, որ ռեյտինգային ընտրակարգը վերացվի: Ձեր կարծիքով՝ դա կարո՞ղ է իրավիճակ փոխել սպասվող ընտրություններում: 

-Անձամբ ես միշտ դեմ եմ եղել ռեյտինգային ընտրակարգին, ու մեր նախորդ ընտրական օրենսգիրքը բացառիկ և երբեմն անհասկանալի սկզբունքների մեկտեղում էր, որտեղ համամասնական ու մեծամասնական ընտրակարգերը մեկտեղված էին մեկ փաթեթում: Ռեյտինգային ընտրակարգը, որը քաղաքական մշակույթի և հասարակական իրողությունների տեսանկյունից կարող է խաթարել օբյեկտիվ և արդար ընտրությունը, դուրս է գալիս մեջտեղից: 

Ես ինքս կողմ եմ համամասնական ընտրական կարգին, որտեղ քաղաքացին գնում և ընտրում է  կուսակցություններին, ու եթե համամասնականի ենք անցնում, իրավիճակ է փոխվում, և հասարակական տրամադրությունների նկարագիրը հայելային տեսքով արտացոլվում է նաև Ազգային ժողովում: 

-Այս օրերին որոշ արտախորհրդարանական ուժեր առաջարկեցին, որ խորհրդարան անցնելու ընտրական շեմը իջեցվի 3 տոկոսի: Ըստ ձեզ՝ այս առաջարկը կարո՞ղ է ընդունելի լինել իշխանությունների համար և ինչո՞ւ: 

-Ես հասկանում եմ, թե ինչու են կուսակցությունները նման առաջակ արել. մարդկային ու ֆինանսական ռեսուրսի, կազմակերպվածության և տեղերում աշխատանքի մասով նրանք ունեն մեծագույն բաղցթողումներ: Անձամբ ես այդ երևույթին բացասական եմ վերաբերում: Եթե կուսակցությունները տեղերում չեն կարողանում մարդկանց հետ աշխատել բավարար չափով, ջանք ու ռեսուրսներ չեն ներդնում, ապա նրանց ներկայացվածության չափը որքանո՞վ է նպատակահարմար: Եթե դու տեղում չես կարողանում աշխատել այնպես, որ մարդիկ քեզ վստահեն, ապա Ազգային ժողովում այդ ուժերի ներկայացվածության հիմնավորումը մի փոքր կաղում է:  Նպատակահարմար կլինի խելամիտ շեմի սահմանումը, որը չի լինի ցածր: Բայց թե ի՞նչ մոտեցում կորդեգրի կառավարությունը, ես չեմ կարող ասել:

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /