• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
28.06.2018 | 17:52

Տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

Միջնադարյան ավանդույթների հետ միաձուլման ու ազգային աղբյուրներից սնված այս յուրահատուկ, իր նմանը չունեցող կառույցի համար առաջին հերթին պարտական ենք Լևոն Խաչիկյանին:  Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի  է ունեցել  Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:

 

Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ մաշտոցյան Մատենադարանը իր հիմնադրումից մինչ օրս բացառիկ կառույց է համարվում. այն թե՛ ձեռագրատուն է, թե՛ գրադարան, թե՛ գիտահետազոտական ինստիտուտ և թե՛ թանգարան: «Այս յուրահատուկ միացությունը աննախընթաց էր և որևէ մի օրինակի վրա հիմնված չէր: Մեր հռչակավոր վանքերը թե՛ գրչության կենտրոն էին, թե՛ մատենադարան և թե՛ դպրոց: Միջնադարյան ավանդույթների հետ այս միաձուլման ու ազգային աղբյուրներից սնված այս յուրահատուկ, իր նմանը չունեցող կառույցի համար ևս առաջին հերթին պարտական ենք Լևոն Խաչիկյանին»,-նշեց Տեր-Ղևոնդյանը:

 

Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետական օրհնության գիրը:

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ըստ Մարտիրոսյանի՝ Խաչիկյանը ոչ միայն ականավոր գիտնական էր, այլև հմուտ ղեկավար ու գիտության լավ կազմակերպիչ:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նկատելով, որ Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը տարվա կարևորագույն հայագիտական իրադարձություններից է:

 

Լրագրողների հետ զրույցում Մատենադարանի ներկայիս տնօրենը նշեց, որ Մատենադարանը կյանքի կոչելը հրաշքի էր նման, քանի որ ԽՍՀՄ ժամանակ Լևոն Խաչիկյանը շատ մեծ դժվարություններ է հաղթահարել,  որոշ երդվյալ կոմունիստների կողմից հալածվել է: «Գիտաժողովը լավ առիթ է ևս մեկ անգամ հիշելու Լևոն Խաչիկյանի վաստակը, նրա ունեցած մեծ ներդրումը, առհասարակ Մատենադարան երևույթը, քանի որ դա Խաչիկյանի գաղափարն էր, նա էր այդ գաղափարի հիմնական ծրագրողը, ոգեշնչողն ու իրականացնողը»:

 

Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին կարևորեց միջոցառամ անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նախարարի, դրանց օրինակով մեր երիտասարդ գիտնականները տեսնում են, թե ինչպիսի մասնագետներ ենք ունեցել: «Լևոն Խաչիկյանը հայագիտության մեջ մեծ ներդրում ունեցող գիտնական է: Նա մի մարդ է, ով մեզ թույլ է տվել նորովի նայել մեր պատմությանը, նրա վեր հանած աղբյուրներն ու տրամադրած ճշգրիտ տեղեկությունները  թույլ են տվել մեր միջնդարյան պատմության մասին եզրակացություններ անել»:

 

Տեղի ունեցավ նաև Լևոն Խաչիկյան ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրության բացման արարողությունը:

 

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպվել է Մաշտոցյան Մատենադարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից: Այն կտևի հունիսի 30-ը: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ավելի քան 70 զեկուցում հայագիտության տարբերուղղություններով՝ աղբյուրագիտություն, ձեռագրագիտություն, բանասիրություն, արվեստ,փիլիսոփայություն, պատմություն, աստվածաբանություն և այլն: Միջազգային գիտաժողովինզեկույցներով հանդես են գալու նաև արտասահմանյան (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան,ԱՄՆ, Շվեյցարիա, Հունաստան, Ուկրաինա) հեղինակավոր գիտնականներ: Գիտաժողովիաշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /