• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
29.06.2018 | 12:24

Հինը չենք քանդում՝ բարեփոխվում ենք. հրապարակախոսը՝ կրթության ոլորտի մասին

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է հրապարակախոս, մշակութաբան Կարինե Հակոբյանը

-Տիկի՛ն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում ներկա իշխանությունների  կողմից կրթության ոլորտում տարվող աշխատանքը: Արդյո՞ք կարող ենք  փաստել տեսանելի փոփոխությունների և արդյունքների մասին:

-Փոփոխությունները չտեսնելու համար առնվազն պետք է չուզենալ  դրանք տեսնել, պարզապես պետք է կույր լինել չտեսնելու համար, քանի որ տարբերությունը սկզբունքային է և գաղափարական: Նույնիսկ նախարարի վերաբերմունքը  կրթության խնդիրների, կրթության ոլորտի առաջնահերթություների և անելիքների վերաբերյալ 180  աստիճանով  տարբեր է:  Նախկին նախարարներից մեկը՝ բերելով ԱՄՆ-ի օրինակը, ասում էր, որ պետք է զարկ տալ և աջակցել էլիտար կրթությանը, այս իշխանություններն ու կրթության նախարարը սկզբունքորեն տարբեր բան են  ասում՝ շեշտելով, որ  կրթության նախարարության առաքելությունը կրթությունը բոլորին հասանելի դարձնելն է:

-Մենք խոսում ենք մոտեցումների մասին, բայց գործնական առումով կա՞ն քայլեր, քանի որ կա տեսակետ, որ նախարարությունը դեռևս զբաղված է միայն նախկինի գործունեության բացահայտումներով, ոչ թե կոնկրետ աշխատանքով:

-Գործնական քայլերից է այն, որ ուշադրության կենտրոնում հայտնվեց ԱՅԲ  կրթահամալիրը: Ես շատ ուրախ կլինեմ, եթե հաջորդ քայլն ուղղված լինի  Դիլիջանի դպրոցին:
Հարցն այն է, որ մինչ այս ասում էին մի բան, անում էին այլ բան:  Տեսեք, անդրադառնանք պետպատվերին,  բոլոր պաշտոնյաներն ու ունևորները ձգտում էին, որ իրենց երեխաները պետական պատվերի շրջանակում կրթություն ստանան, քանի որ պետպատվերը պատվաբեր բան է համարվում: Գիտենք, որ օրենքով պետպատվերը կոչվում է ուսանողական նպաստ, այսինքն, մեր աղքատ պետությունն այդ նպաստը հատկացնում է 
այն մարդկանց, ովքեր վճարունակ են:

Գաղափարական տարբերություններ կան, իսկ մեթոդներն էլ գալիս են գաղափարից:

-Արդյո՞ք Ձեր նշած քայլերը հինը քանդելու քայլեր չեն, առանց նորը կառուցելու:

-Ոչ, հինը չենք քանդում, այլ բարեփոխում ենք: Պետք է սխալներին ասենք ոչ, և առաջարկենք մերը: Եկեք  ազնիվ լինենք, ի՞նչ է ժառանգել այսօրվա իշխանությունը և ի՞նչ ենք ուզում տեսնել  2-3 ամսում:  Մենք այսօր պետք է տեսնենք հիմնական սկզբունքային  և գաղափարական փոփոխությունները, որոնց պետք է  հետևողականորեն  հաջորդեն քայլերը: Ես չեմ ասում, որ չպետք է քննադատել ներկա իշխանություններին, կան քայլեր, որոնք ինձ նույնպես դուր չեն գալիս, կարծում եմ՝  վարվելակերպը պետք է պահպանվի և՛ մարդկանց աշխատանքի նշանակելուց, և՛ ազատելուց, դա մշակույթ է, ինչը պետք է պահպանվեր:  Իհարկե,  կան թերություններ, բայց այն, ինչ արվում է, հիմնականում ողջունելի է և ճիշտ:

-Ձեր դիտարկմամբ, որո՞նք են այն առաջնահերթությունները, որոնք պետք է ներառվեն կրթության նախարարության ռազմավարության մեջ:

-Այն, ինչ մինչ այս արվել է, իսկապես խայտառակություն է, սկսած դասագրքերից՝ վերջացրած  սոցիալական գործոնից:  Այս ամենը  պետք է փոխվի, կրթությունը պետք է դառնա գրավիչ, հասանելի և բովանդակային: Մեր  նպատակն անկախ հանրապետության, ազգային ինքնության պահպանումն ու զարգացումն է, իսկ դա առանց կրթության և գիտության զարգացման հնարավոր չէ, այդ պատճառով հարկավոր է պետական մոտեցում և պետական ֆինանսավորում:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /