• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 25, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Աշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
30.06.2018 | 13:30

Սփյուռքի եկեղեցասեր երիտասարդները հավաքվում են Հայաստանում՝ կիսվելու իրենց փորձով ու ծրագրերով

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող եկեղեցասեր հայ երիտասարդները գալիս են Հայաստան՝ մասնակցելու Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման 4-րդ պատգամավորական ժողովին: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը հայտնեց, որ հուլիսի 4-8 Հայաստանում կհավաքվեն ավելի քան 400 երիտասարդներ`կիսվելու իրենց փորձով ու ծրագրերով՝ ի շահ մեր պետության ու եկեղեցու զարգացման:

«Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման, որպես կառույցի, ձևավորման առաջին քայլերը կատարվել են դեռևս 2001 թվականին, երբ նշվում էր Հայաստանում քրիստոնեությունը` որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակը: Այդ ժամանակ 1700-ամյակի եկեղեցական գրասենյակի վարիչ-տնօրեն Տ. Հովնան արք. Տերտերյանն էր, ով, 2007թ.-ին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, ստանձնեց երիտասարդներին համախմբելու ու առաջնորդելու իր առաքելությունը: 2008 թվականին անցկացվեց առաջին պատգամավորական ժողովը, որին մասնակցում էին պատվիրակներ աշխարհի գրեթե բոլոր երկրներից: Մինչ օրս մենք ունեցել ենք երեք պատգամավորական ժողով՝ 2008, 2001 և 2015 թվականներին, իսկ այս տարվա միջոցառումն իր մասշտաբով ամենամեծն է: 2018 թվականը Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է երիտասարդության տարի «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո, ու մենք արդեն 30-ից ավելի երկրներից մասնակցության հայտեր ենք ստացել»,- հայտեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ միջոցառումը երեք հիմնական շեշտադրում ունի: Առաջին խնդիրն այն է, որ ներկայացվի թեմական երիտասարդների գործունեությունը, երիտասարդները պատմեն, թե ինչ փորձառություն ունեն, օրինակի համար Արարատյան թեմն ինչ ծրագրեր է իրականացնում, Ավստրալիայի թեմը՝ ինչ ծրագրեր, և որոնք են այն ծրագրերը, որոնց շուրջ հնավարոր է համագործակցել ու փորձառությունը կիսել:

«Երկրորդ խնդիրը քույր թեմերի ստեղծումն է: Օրիանկ ԱՄՆ-ում Արևմտյան թեմն ունի 40-ից ավելի եկեղեցասեր երիտասարդաց միություններ: Մեր նպատակն է, որ սփյուռքի այդ կառուցները կապվեն Հայաստանի երիտասարդաց միությունների հետ ու համատեղ ծրագրեր իրականացնեն կրթական բարեգործական ու այլ ուղղություններով: Օրինակ սփյուռքի մեր երիտասարդները կարող են լեզվի դասընթացներ կազմակերպեն, կամ  օրինակ ունենք շատ դեպքեր, երբ մանկապարտեզները, դպրոցները կամ առանձին ընտանիքներ թեմերի երիտասարդական կառույցների հոգածության ներքո են վերցվում և աջակցություն ստանում: Նման օրինակները ուզում ենք համատարած դարձնել: Ունենք նաև ուխտագնացությունների, փոխադարձ այցելութունների, եկեղեցիների վերանորոգման ու բնկարանաշինության ծրագրեր: Այս պահին Հայաստանում է եկեղեցասեր երիտասարդների մի խումբ, որ իրականացնում է բնակարանաշինական ծրագիր անապահով ընտանիքի համար»,- պատմեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տնօրենը:

Նրա խոսքով՝ նման բարեգործական ծրագրերն իրականացվում են թեմերի սահմանած որոշակի բյուջեների հաշվին, կամ էլ երիտասարդներն են «ֆանդռայզինգ» իրականացնում:

«Հաշվի առնելով ծրագրերի արդյունավետությունը այս տարի որոշում կա, որ դրսի բոլոր թեմերը պետք է Հայաստանի թեմերի հետ համատեղ ծրագրեր մշակեն, որ տարվա ընթացքում մենք շարունակական ծրագրեր ունենանք իրականացնելու: Մեր փորձառությունը ցույց տվեց, որ այն ավելի արդյունավետ է Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից, քանի որ այն երիտասարդները, որ գալիս են Հայաստան այսպիսի ծրագրեր իրականացնելու, կապվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ տվյալ համայնքի երիտասարդների հետ: Այսինքն ծրագրերը սոցիալական կապի ամրապնդմանն են ուղղված»,- նշեց Գևորգ Մկրտչյանը:

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ երիտասարդաց հավաքների երրորդ կարևոր շեշտադրումն այն է, որ երիտասարդները կարողանում են իրենց պատկերացումներն ու առաջարկները ներկայացնել Վեհափառ Հայրապետին. «Նրանք պատմում են, թե ինչ են  ակնկալում մեր հոգևորականներից , եկեղեցուց, ինչ առաջարկեր ունեն: Մենք շատ բաց դա ներկայացնում ենք Վեհափառ հայրապետին, և վստահեցնում եմ, որ շատ-շատ ծրագրեր ու գաղափարներ կյանքի են կոչվում»:



    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /