• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
30.06.2018 | 21:04

Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Արմենիա» միջազգային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության, «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ, «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ս. թ. հուլիսի 2-6-ը, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային փառատոնը:

Հայաստանում փառատոնը անցկացվում է երկրորդ անգամ:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանի և մալթացի դիրիժոր Ա. Չիրկոֆի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են ինչպես հայ, այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Կներկայացվեն Գ. Եղիազարյանի, Ե. Երկանյանի, Գ. Հովունցի, Վ. Աճեմյանի, Տ. Մանսուրյանի, Է. Գրիգի, Է. Հովհաննիսյանի, Ա. Իշմուրատովի, Ա. Շորի,   Ս. Ռախմանինովի, Ֆ. Մենդելսոնի, Ֆ. Շոպենի հայտնի ստեղծագործությունները: Մենակատարներ՝ Դ. Կուժուխին /դաշնամուր/, Ն. Ցնայդեր /ջութակ/, Ա. Ագլատովա /սոպրանո/, Ա. Ուլաևա /դաշնամուր/, Պ. Օսետինսկայա /դաշնամուր/, Կ. Շահգալդյան /ջութակ/:

Ծրագիրը ներբեռնել այստեղ:



    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /