• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
30.06.2018 | 19:58

Ամփոփվեց Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

Այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում, նախագահությամբ Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանի, տեղի ունեցավ Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում կայացավ միջազգային գիտաժողովի ամփոփումը:

Խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, Մատենադարանի բժշկագիտության և բնագիտության պատմության ուսումնասիրման բաժնի վարիչ Ստելլա Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Կլոդ-Արմեն Մութաֆյանը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի լրատվական բաժնից:

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ նաև գրքերի շնորհանդես: Ներկայացվեցին հետևյալ աշխատությունները՝

1.Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ դար: Հատոր Ա: Կազմողներ՝ Լ.Խաչիկյան, Ա.Մաթևոսյան, Ա.Ղազարոսյան.-Եր.: «Նաիրի» հրատարակչություն, 2018.-644 էջ: Ժողովածուն ընդգրկում է 1301-1325 թվականներին գրված հայերեն ձեռագրերի հիշատակարանները, որոնց մի մասը հրատարակել է Լ.Խաչիկյանը (1918-1982) «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գրքում (1950), մյուս մասը լրացրել են Ա.Մաթևոսյանը (1922-2004) և Ա.Ղազարոսյանը:

2.Նազենի Ղարիբյանի և Անի Սահակյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը. Եվրոպական արվեստի զուգահեռներով» գիրքը (Եր., «Անտարես», 2018-512 էջ, անգլերեն թարգմանությունը՝ Սոնա Բալոյանի, մասնագիտական խորհրդատվությունը՝ Անի Ենոքյանի): Երկլեզու ալբոմ-գիրքը նվիրված է Ոսկան Երևանցու հրատարակած հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի նկարազարդումներին: Առաջին անգամ բարձրորակ վերատպությամբ ներկայացված բոլոր 160 թեմատիկ փորագրանկարներն ուղեկցվում են հորինվածքի համար նախօրինակ ծառայած պատկերներով, ինչպես նաև պատմական ու արվեստաբանական լիարժեք վերլուծությամբ:

3. «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ի զեկուցումների ընտրանին (Եր., 2018, «Արմավ» հրատարակչություն): Հրատարակվող նյութերն առնչվում են հայագիտական տարբեր ոլորտներին՝ աղբյուրագիտություն, ձեռագրագիտություն, պատմագիտություն, արվեստաբանություն, լեզվաբանություն, աստվածաբանություն և այլն:

 

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /