• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
03.07.2018 | 14:05

Կրթական ոլորտում շատ տեսանելի արդյունքներ գրանցելը հեշտ չէ. Արա Աթայան

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

 

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է արվեստաբան, ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:

 

-Պարո՛ն Աթայան, ինչպե՞ս եք գնահատում կրթության և գիտության նախարարության այսօրվա գործունեությունը: Քննադատություններ են հնչում, որ նախարարությունը դեռևս գործնական առումով ոչ մի քայլ չի անում, այլ զբաղված է նախորդ նախարարի  գործունեության հետ կապված բացահայտումներով: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացին:

 

-Նախևառաջ, նախորդ սխալներն  ուղղելն արդեն քայլեր են: Ինչ վերաբերում է քննադատություններին՝   հավանաբար կամ հաճույք են են ստանում քննադատելուց, կամ չեն հասկանում ոլորտը, քանի որ ոլորտը մաքրման կարիք ունի:  Խնդիրը նախորդ նախարարի  գործունեության մեջ չէ, այլ տարիների ընթացքում կուտակված խնդիրների մեջ է:
Երկրորդ՝  կան որոշակի քայլեր, որոնք հուսադրող են: Երկրում առաջին անգամ իսկապես բաց քննարկում է ծավալվում կրթության ոլորտի ռեֆորմների վերաբերյալ: Որպես օրինակ՝ կարող ենք հիշատակել «Թումոյում»  ամեն շաբաթ կազմակերպվող բաց հարթակը: Եվ դա միակ տեղը չէ, որտեղ նմանատիպ քննարկումներ են գնում: Այդ քննարկումներին մասնակցում են և՛ նախարարը, և փոխնախարարները, ինչն աննախադեպ երևույթ է: Նախարարը չի գալիս պարզապես միջոցառումը բացելու, մի քանի նախադասություն ասելու և հեռանալու համար, այլ գալիս է ռեալ քննարկման համար: Եվ ովքեր դա չեն ուզում նկատել, պարզապես երևի չեն ուզում նկատել ոչինչ: Ես չգիտեմ՝ ի՞նչ գործնական  քայլերի են սպասում ամառվա ընթացքում, երբ բուհերն ու դպրոցները չեն աշխատում, ի՞նչ գործնական փոփոխություններ են ակնկալում մարդիկ: Այդ փոփոխությունները կերևան, երբ աշխատանքները սկսվեն: Առհասարակ, կրթությունն այն ոլորտն է, որտեղ փոփոխությունների և ռեալ քայլերի արդյունքները երևում են բավականին ուշ, և այն մի ոլորտ է, որտեղ շատ տեսանելի արդյունքներ գրանցելը  հեշտ չէ: Ես համարում եմ,  որ այժմ շատ կարևոր գործունեություն են ծավալում:


-Այսինքն` նախորդներից ժառանգված համակարգում այնքան շատ են խնդիրները, որ առաջնային է դառնում նախ սխալների շտկումը՞:

 

-Երկու ուղղությամբ էլ աշխատանք տարվում է: Աշխատանք, որը մաքրելու,  որոշակի ինստիտուտներին ռեալ իմաստ տալու ուղղությամբ է, և մյուս կողմից էլ դեպի ապագան միտված աշխատանքն է:  Այն քննարկումները, որոնք գնում են բաց հարթակներում, ի վերջո միտված են նոր ծրագրերի և հայեցակարգերի մշակմանը:  Խոսքը գնում է ապագայի մասին, մարդիկ երևի պարզապես  չեն տիրապետում տեղեկություններին:

 

-Էլիտար դպրոցների հետ կապված ևս ակտիվ քննարկումներ ծավալվեցին: Հնչեցին տարատեսակ կարծիքներ այդ դպրոցների առկայության վերաբերյալ: Անգամ քննարկվում է, որ ԱՅԲ-ից հետո հարկավոր է անդրադառնալ նաև Դիլիջանի դպրոցին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացին, Հայաստանին հարկավո՞ր են էլիտար դպրոցներ:

-Նախ պետք է տարանջատել ԱՅԲ դպրոցը և ԱՅԲ հիմնադրամը, որքան ես գիտեմ՝ քննադատությունը մի փոքր տարբեր բնույթով է:
Ես չէի ցանկանա առհասարակ անդրադառնալ Դիլիջանի կամ ԱՅԲ դպրոցին, քանի մարդիկ անում են իրենց գործը և եթե կան ծնողներ, ովքեր համարում են, որ նրանք այդ  գործը լավ  են անում, ապա նրանք պետք է այդ տեսակի դպրոց ունենալու հնարավորությունն ունենան:
Կարծում եմ, որ խնդիրն այլ է: Մենք ուզում ենք  բոլոր տաղանդավոր և այսպես ասած լավ երեխաներին հավաքե՞նք մի քանի դպրոցներում, նրանց համար ապահովե՞նք լավագույն ուսուցիչներին և ջերմոցային պայմաններ ստեղծենք, թե՞ մենք ուզում ենք ունենալ կրթություն, որը  յուրաքանչյուր երեխայի համար հավասարաչափ է, և  չզրկենք այդ   երեխաներին տվյալ ոլորտում ավելի տաղանդավոր երեխաների և ուսուցիչների հետ շփվելու հնարավորությունից, ինչը շատ կարևոր է: Մենք ուզում ենք ցույց տալ ինչ-որ արդյու՞նք, որն օլիմպիադաների արդյունք է, թե՞ մենք ուզում ենք  իրականում առողջացնել ամբողջ կրթահամակարգը:  Կարծում եմ՝ խոսքը դրա վերաբերյալ է: Իսկ ինքնին ԱՅԲ կամ Դիլիջանի դպրոցը, որտեղ երեխաների հետ հետաքրքիր ոճով են աշխատում, կարծում եմ, որ, միանշանակ,  իրավունք ունեն գոյություն ունենալու: 



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /