• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
03.07.2018 | 19:35

Հանգստի մեկնելիս ձեռնարկեք անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր. ԱՆ

Ամառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումներ, քիմկանխարգելում, քանի որ հիվանդությունն ավելի է հեշտ է կանխել, քան՝ բուժել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում է համաճարակային անբարենպաստ իրավիճակ: Ըստ այդմ` մայիսին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված է Էբոլա վիուսով հարուցված հիվանդության առումով (արձանագրվել է 54 դեպք, որից 25-ը մահվան ելքով): Խելորայի դեպքեր են արձանագրվել Կամերունում՝ ընթացիկ տարվա մայիս ամսին:

 

Ընթացիկ տարվա վերջին ամիսների ընթացքում Մադագասկարում, Եմենում արձանագրվել են ժանտախտի դեպքեր (hղում՝ http://www.who.int/wer/2018/en/):

Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է համաճարակային վիճակը Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։

Ուկրաինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, գրանցվել է նաև դիֆթերիայի 2 դեպք (hղում՝ http://outbreaknewstoday.com/ukraine-measles-cases-continue-climb-2nd-diphtheria-case-reported-90867/:

Կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Ճապոնիայում, 2018 թվականին արդեն` 161 դեպք (հղում՝ http://www.who.int/csr/don/20-june-2018-measles-japan/en/):

Դիֆթերիայի բռնկում է գրանցվել Վենեսուելայում. դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016թ. հունիսից, մինչեւ այս ապրիլ գրանցվել է դիֆթերիայի 121 դեպք, որոնցից 14-ի դեպքում` մահ դիֆթերիային միոկարդիտից (սրտամկանի բորբոքում) և սրտանոթային համակարգի այլ բարդություններից (hղում՝ http://outbreaknewstoday.com/venezuela-bolivar-hospital-re…/):

 

Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

Տարբեր երկրներ մեկնելիս անհրաժեշտ պատվաստումների վերաբերյալ պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://wwwnc.cdc.gov/travel/destinations/list/, երկրների համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ http://www.who.int/ith/en/:

 

Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հիշեցնում է.

 

մշտապես խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին,

հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով,

սննդում օգտագործել միայն պատշաճ թերմիկ մշակման ենթարկված սննդամթերք, չսնվել պատահական վայրերում,

հնարավորության դեպքում օգտագործել շշալցված խմելու ջուր: 



    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /