• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
03.07.2018 | 17:37

Ինչո՞ւ է թույլատրվել Նախիջևանում հակառակորդի առաջխաղացում. բանավիճել են Շահնազարյանն ու Հովհաննիսյանը

  «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ բանավիճեցին ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին դեսպան, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն ու ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 Ներկայացնում ենք նրանց հարց ու պատասխանը.

 Դավիթ Շահնազարյան- Երեսուն տարում երբեք Ադրբեջանի կողմից պատերազմի համար ավելի բարենպաստ պայմաններ չեն եղել, ինչպես այսօր: Որո՞նք են Նախիջեւանի հատվածում հակառակորդի նոր դիրքերը:

 Արծրուն Հովհաննիսյան- Այդ դիրքերը գտնվում են բացառապես Ադրբեջանի վերահսկողության տարածքում, որոշների համար էլ փորձում են ճանապարհներ կառուցել, բայց դրանք լուրջ վտանգի տակ են: Եվ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում այժմ ճանապարհներ կառուցել այդ դիրքերի համար: Այսօր իրենց նոր փորձերը՝ դիրքերի տեսքով, շատ ավելի վտանգված են: Որոշ դիրքեր առաջին ձյան հետ «հալվելու» են՝ գնան: Բահով հող փորելու առաջին իսկ ամրակայման փորձը՝ չեզոքացվել է, ես համապատասխան տեսանյութը  հրապարակել եմ: Մենք էլ ենք փորձում մեր դիրքերն առաջ տալ, իրենք էլ:

  Դավիթ Շահնազարյան- Ինչո՞ւ է թույլատրվել այդ առաջխաղացումը: Նախիջեւանի գործոնն այսօր այնքան մեծ է, որ պետք է արհամարհել բոլոր քաղաքական գործոնները ու նման բան թույլ չտալ:

 Արծրուն ՀովհաննիսյանՉեմ կարող հարցին պատասխանել: Դա հրապարակային տեղեկատվություն չէ: Առաջխաղացում՝ չի նշանակում, թե իրենք մտել են այնպիսի տարածք, որի հաշվին մենք կորցրել ենք ինչ-որ վերահսկողություն:

 Դավիթ Շահնազարյան - Նախնինում Զանգակատան  ուղղությամբ ոչ մի փամփուշտ չի կրակվել, հիմա ինչպե՞ս հասկանանք իրավիճակը: Ինչո՞ւ հակառակորդի դիրքային առաջխաղացումը չի կանխվել:

 Արծրուն Հովհաննիսյան - Ամեն տեղեկատվություն հրապարակային չէ: Տեղանքն այնպիսին է, որ «ալպինիզմի» սկզբունքներով են դիրքեր ստեղծվում: Ճիշտ չէ մտածել, թե դրա համար անպայման մեղավորներ պետք է լինեն: Եթե այդպես մտածենք, մեր զինվորներին պետք է գնդակահարենք՝ հակառակորդի սողեսող շարժերի համար: Իրավիճակը Նախիջեւանում փոփոխական է. և՛ մենք, և՛ իրենք բահով ու զենքով գործ ենք անում:

 


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /