• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
04.07.2018 | 18:34

Նշան Ղազարոսյան/ Վաղարշակ

Նշան Ղազարոսյանը Հակոբ և Հավաս Ղազարոսյանների անդրանիկ որդին է, ծնվել է 1872 թ․-ին Խարբերդի Ս․ Կարապետ թաղում: Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում, ապա ընդունվել է Սուրբ Հակոբի Կոնտրոնական վարժարան՝ Թլկատինցու գլխավորությամբ։ Այնուհետև օգնել է հորը և միասին աշխատել են առևտրի ոլորտում, մեկնել է Հալեպ, որտեղ էլ ծանոթացել է հեղափոխական գործիչների հետ։

Այնուհետև եղել է Մուշում, որտեղ մնացել է մեկ տարի և իր աչքով տեսել հեղափոխական խմորումները։ Շուտով հոր հետ տեղափոխվում է  Էրզրում, որտեղ նրանց ձերբակալում և ուղարկում են Խարբերդ, որտեղ երկու ամիս բանտային դաժան պայմաններում մնալուց հետո գրավի դիմաց ազատ են արձակվում։ 1905թ․-ին Նշանը մեկնում է Կիլիկիա, որտեղ Զեյթունի ապստամբության նախօրեին միանում է Հնչակյան գործիչներին՝ Աղասիին, Մլեհին և այլոց, որոնք էլ իրենց հերթին պիտի միանային Վերակազմյալ Հնչակյաններին։

Մլեհը՝ նույն ինքը՝ Ասատուր Տամկաճյանը, և Նշանը, որպես խարբերդցի հերոսներ մեծ դեր ունեցան Զեյթունի ապստամբության գործում, ավելի ուշ ևս 5 հնչակյանների հետ աքսորվեցին Լոնդոն։

Մի քանի ամիս անց Նշանը կարողանում է գաղտագողի ճանապարհ գտնել դեպի Կիլիկիա և ծպտված մտնում է այնտեղ, որտեղ էլ իր ձեռքն է վերցնում զենքը և կռվում այնքան ժամանակ, մինչև որ մատնությամբ 1897թ․-ին տարվում է Հալեպ, որտեղ նախ բանտարկվում է երկու տարով, ապա դատավճիռ է կայացվում՝ նրան ազատազրկել 15 տարով Փայաս բերդում, որը հայտնի էր իր դաժան ու վատ պայմաններով։ Այդպիսով՝ 13 տարի մնում է բանտում և դուրս է գալիս միայն 1908թ․-ին՝ Օսմանյան սահմանադրության ընդունման ընթացքում։ Ազատության մեջ հայտնվելուց հետո Նշանը մեկնում է Ամերիկա, որտեղ մնում է 4 տարի, ապա վերադառնում ծննդավայր՝ ծնողների ու հարազատների մոտ։

Այստեղ էլ Նշան Ղազարոսյանն ամուսնանում է օրիորդ Յուղաբեր Մսրլյանի հետ, որից ունենում է 2 զավակ։ Այստեղ էլ վերսկսում է իր առևտրականի գործունեությունը, միևնույն ժամանակ հետևում ազգային շարժմանը։

1915թ․։ Նշանը առաջին խմբի հետ ձերբակալվում և տարվում է բանտ, որտեղ անպատմելի տանջանքների է ենթարկվում Խարբերդի հայտնի մտավորականների հետ, որից հետո տանջված հայ մտավորականների կազմակերպած հրդեհի ժամանակ զոհվում է։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /