• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Լրահոս, Մամուլի տեսություն, Ժամանակ
05.07.2018 | 10:43

Ծառուկյանի Էդոյի խոշտանգումների հետքերով

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանը մեղադրվում է մարդ ծեծելու եւ նրան մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Բայց մարդ ծեծելը Բաբայանի ամենօրյա գործունեության մի մասն է եղել, նրա աշխատանքի իմաստը:

2014թ. մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառաբանությամբ պատգամավորական մանդատը վայր դրեց ԲՀԿ խմբակցության անդամ, ՆԶ նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանը իսկապես 15 օր անցկացրեց հիվանդանոցում, բայց դրա պատճառը Էդիկ Բաբայանի կողմից խոշտանգվելն էր:

Ծառուկյանը ԲՀԿ նիստերից մեկի ժամանակ հայհոյել էր Գրիգորյանին, իսկ վերջինս հայհոյանքով էր պատասխանել դրան, որին հետեւել էր Բաբայանի հարձակումը եւ դաժան ծեծը: Գրիգորյանը չէր դիմել իրավապահ մարմիններին՝ հասկանալով դրա անօգուտ լինելը, բայց արժանապատվորեն վայր դրեց մանդատը եւ դուրս եկավ ԲՀԿ-ից:

Ի դեպ, երբ 2015թ. փետրվարին Սերժ Սարգսյանը Ծառուկյանին հեռացրեց ԲՀԿ-ից, Գրիգորյանը վերադարձավ հարազատ կուսակցություն եւ կրկին հեռացավ, երբ 2017թ. Սարգսյանը կրկին թույլ տվեց, որ Ծառուկյանը ղեկավարի ԲՀԿ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Լրահոս
    Քաղաքականություն
    Փաշինյանը բանակցություններ կհրավիրի քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /