• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
05.07.2018 | 15:22

Պատրաստ եմ աջակցել մեր երկրի իշխանությունների այն նախաձեռնություններին, որոնք կհանգեցնեն ԼՂ հիմնահարցի հայանպաստ ու արդար լուծմանը. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում խորհրդարանում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի լրատվական բաժնից:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին, կառավարության գործունեությանը:

 

Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ մեր պետության մեծագույն խնդիրն այն է, որ հնարավորությունները մի քանի անգամ ավելի քիչ են, քան երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում քաղաքական բոլոր ուժերի միասնական ու համախմբված գործունեությունը, ինչը եւ մշտապես իրականացվել է արտաքին քաղաքական հարթակներում:

 

«Ես պատրաստ եմ աջակցել մեր երկրի իշխանությունների այն նախաձեռնություններին, որոնք կհանգեցնեն ԼՂ հիմնահարցի հայանպաստ ու արդար լուծմանը»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը:

 

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացումը,  երկրում անհանդուրժողականության մթնոլորտի վերացումը եւ միմյանց հանդեպ հարգանքի ու սիրո առկայությունը:

 

«Մեր նոր սերնդի առաքելությունը պետք է լինի ապրել ու արարել հայրենիքում: Հայաստանն առանձնահատուկ երկիր է եւ պատահական չէ, որ 1915 թվականին ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը երեք տարի հետո թուրք զավթիչների դեմ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /