• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Հայաստան, Արցախ
05.07.2018 | 19:12

ԱՄՆ անկախությունը և հայ-ամերիկյան հարաբերությունները

 ԱՄՆ պատմության, թերևս, կարևորագույն օրն է հուլիսի 4-ը՝ այդ երկրի անկախության օրը:

  Թոմաս Ջեֆերսոնի, անկախության մասին հռչակագրի ընդունումը՝ (հեռավոր 1776 թվական), փաստացի՝ աշխարհում նոր պետության ծննդի հիմք հանդիսացավ։

 ԱՄՆ-ը՝ կառավարման իր համակարգով, օրենքների նկատմամբ վերաբերմունքով, մարդու իրավունքնների նկատմամբ հարգանքով էականորեն տարբերվում էր եվրոպական բոլոր պետություններից։

  Այդ պետության ծնունդը և հետագա զարգացումը օրինակելի էր հետագայում ստեղծված շատ երկրների համար, որոնք իրենց կառուցվածքով, օրենսդրությամբ, կառավարման համակարգով փորձում էին նմանվել նրան։ Սառը պատերազմի ավարտը ԱՄՆ-ին դարձրեց աշխարհի թիվ մեկ գերտերությունը և այդ պետությունն էր առաջիններից մեկը, որ դեռ 1991թ․ դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը։

   Այդ օրվանից սկսած և մինչ օրս Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները միշտ էլ զարգացել են դրական դինամիկայով, թերևս այդ զարգացումները ոչ միշտ է, որ եղել են համաչափ, սակայն դրանցում մեծ է եղել Վաշինգտոնի օգությունը Երևանին։

  1992թ․ հունվարից, երբ Երևանում բացվեց ԱՄՆ առաջին դեսպանատունը՝ Հրազդան հյուրանոցի համարներից մեկում, Հայաստանը սկսեց ստանալ նաև հումանիտար օգություն այդ պետությունից։

  ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից «Ազատության աջակցման» հայտնի ակտի ընդունումից հետո, Հայաստանն ամեն տարի սկսեց օգնություն ստանալ Վաշինգտոնից, անցած 27 տարիների ընթացքում այդ գումարը կազմել է ընդհանուր առմամբ՝ մոտ մեկ միլիարդ դոլարից ավելի։

ԱՄՆ-ը աշխարհի միակ պետությունն է, որը նաև ֆինանսական օգնություն է տրամադրում Արցախի Հանրապետությանը։ 1992թ․ սկսված ԱՄՆ-ը նաև ակտիվ կերպով մասնակցում է Արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին, հետագայում մաս կազմեց ձևավորված հայտնի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ համանախագահ պետության կարգավիճակով։ Արցախյան պատերազմից հետո, անցած 24 տարիների ընթացքում հաստատված հարաբերական անդորրը նաև ԱՄՆ ակտիվ միջնորդական առաքելության արդյունքն է։

ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները միշտ էլ աչքի են ընկել իրենց զարգացման դրական դինամիկայով ու նույնիսկ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին չազդեց ստեղծված կապերի որակի վրա։ Այդ հարաբերություններում որոշակի սառնություն, թերևս, նկատվեց Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում ընտրությունից հետո։ Շատ մասնագետներ այս երևույթը մեկնաբանեցին որպես Սպիտակ տան նոր տիրոջ պրագմատիկ քաղաքականության հետևանք, որի պարագայում ՀՀ-ն պետք է ապացուցի, որ ինքը կարող է օգտակար լինել ԱՄՆ-ին իր տարածաշրջանային քաղաքականության մեջ։

 Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և փոխված իմիջը հնարավորություն  է բացել էլ ավելի խորացնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները, որի մասին հայտարարեց նաև մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Հարաբերությունների զարգացման դրական դինամիկան նկատվեց արդեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վաշինգտոնյան այցի ժամանակ, երբ վերջինս հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Սա թերևս երկու պետությունների նոր ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակի հանդիպումն էր։

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն ՀՀ-ի համար, քանի որ այն նպաստում է հայաստանյան տնտեսության զարգացմանը, հնարավորություն տալիս   հզորացնելու դրա տեխնոլոգիական բազան և ակնկալելու անհրաժեշտ ներդրումներ տնտեսության մի շարք ճյուղերում, հատկապես՝ էներգետիկայում։ Բացի այդ, դրական հարաբերությունները հնարավորություն են տալիս հավասարակշռել տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը և ռուսական դոմինանտությունն այստեղ։

 Հայաստանի շահերից է բխում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը, հետևաբար, պետք է շարունակական աշխատանք տանել այդ ուղղությամբ: Հարկավոր է օգտվել Ամերիկայում հայկական հզոր համայնքի առկայությունից և ջանքեր գործադրել երկկողմ քաղաքական, տնտեսական կապերին նոր որակ հաղորդելու համար։ 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /