• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան, Արցախ
05.07.2018 | 18:41

97 տարի առաջ Ստալինի որոշմամբ հայկական Արցախը ապօրինաբար բռնակցվեց Ադրբեջանին

  1920-ին, երբ հակախորհրդային ալիքը մոլեգնեց Եվրոպայով մեկ, Խորհրդային Ռուսաստանն իր «հայացքն» ուղղեց Արևելք՝ նպատակ ունենալով համաշխարհային սոցիալիստական հեղափո­խության ուտոպիստական գաղափարները արտահանել դեռևս միջ­նադարյան թանձր խավարում խարխափող ասիական երկրներ։

Ստեղծված քաղաքական իրավիճակից փորձեց օգտվել Ադրբեջանը: Վերջինիս  հեղկոմի նախագահ Նարիմանովը սկսում է եռանդուն գործունեություն ծավալել Մոսկվայի հետ, որպեսզի Հայաստանի հաշվին հնարավորին շատ տարածքներ զիջվեն  հօ­գուտ Թուրքիայի և Ադրբեջանի։

Արցախի հարցի շուրջ լարվածությունը նոր բնույթ է ստանում Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։

   Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիմանովը դեմ է դուրս գալիս Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելուն։ Անգամ սպառնում, որ  հար­ցը Ադրբեջանի օգտին չլուծվելու դեպքում հետևանքների համար պատասխանատվություն կկրի Հեղկոմը, քանի որ կկանգնի Ադրբեջանում ուժգնացող «հակախորհրդային խմբերի» առաջ։

   1921 թ. հուլիսի 5-ին գումարվում է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստը, որի ժամանակ, առանց քննարկելու և քվեարկու­թյան դնելու, կամայականորեն որոշվում է Լեռնային Ղարաբաղը միացնել Ադրբեջանին։

Այսպիսով, հայկական Արցախի ճակատագիրը որոշվեց իրավասություն չունեցող, ոչ սահմանադրական կուսակցական մարմնի՝ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ։

Խորհրդային իշխանության արշալույսին հայ ժո­ղովրդի իրավունքները զոհաբերվեցին համաշխարհային կարմիր հեղափոխության սին գաղափարին։

 



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /