• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Լրահոս, Մամուլի տեսություն, Ժամանակ
06.07.2018 | 08:25

Լարսում կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են

«Ժամանակ» թերթը գրում է. «Ձմռանը՝ բքից, ամառը՝ հեր­թերից, տարվա բոլոր ամիսնե­րին Լարսը կա´մ փակ է, կա´մ խնդրահարույց: Հիմա էլ հայ վարորդներն արդեն մեկ շաբաթ է՝ անցակետում են: Վարորդնե­րը դժգոհում են իրենց անհարկի օրերով անցակետում կանգնեց­նելուց, դրա դիմաց վճարումներ գանձելուց, հերթերը շրջանցե­լուց: «Մեր վերջն ինչ պետք է լի­նի: Ինչքան պետք ա էսպես տանջված, կիսաքուն գերի մնանք անցակետում: Ո´չ թող­նում են անցնենք, ո´չ էլ հետ գնանք մեր տները: Մարդիկ՝ վրացիները, գալիս են առանց հերթի անցնում, գնում են, իսկ մենք գերիի պես սուտկաներով մնում ենք կանգնած»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհեց վարորդներից Կարեն Արամյա­նը՝ պատճառաբանելով, որ հենց բացատրություն են պա­հանջում, իրենց պատասխա­նում են, որ «մեր պրավիտիլստվան» է մեղավոր, իրենք էին ու­զում, որ «կոմֆորտ», հարմարա­վետ լինի, եղել է, թող չբողոքեն:

 

«Ճանապարհը սարքված է, որ մարդիկ՝ հայերը, ռուսները, վրացիները, ադրբեջանցիները գնան-գան: Ճանապարհը

 

սարքված չէ, որ խտրական մո­տեցում ցուցաբերվի: Բայց երեք օր ա՝ ես կանգնած եմ, մարդիկ գալիս-գնում են, իսկ ես դեռ էդ­պես էլ անցակետում եմ»,- դժգո­հեց մեկ այլ վարորդ: Անցակետում կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են, ընդ որում, բեռնված հիմնակա­նում գյուղմթերքով: Վարորդնե­րն անցակետի կայանատեղիում կանգնելու համար ամեն օր պարտադիր վճարում են կա­տարում»:

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /