• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 25, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
06.07.2018 | 16:08

ԲՀԿ-ի առաջարկը ՀՀԿ-ի մտահոգությունը չի փարատոււմ. շարունակվում է ԸՕ-ի շուրջ քննարկումը

Ինչպես արդեն տեղեկացրել է Հայ Ձայն լրատվականը, այսօր ԱԺ-ում մեկնարկել է Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստի ընթացքում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ներկայացնելով խմբակցության առաջարկությունը, ասաց, որ իրենք առաջարկում են 100% համամասնական փակ ընտրակարգ՝ համապետական ցուցակում յուրաքանչյուր մարզից մեկական անդամի ընդգրկմամբ: Պատգամավորի խոսքով, ըստ մարզերի մեծության՝ մինչև 300 հոգուց բաղկացած ցուցակի ավարտը լրացվում են թեկնածուները, և հնարավորություն է ստեղծվում մարզից մինչև 10 թեկնածու լինել:

Բագրատյան իառաջարկության վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Վիգեն Սարգսյանը, ում դիտարկամբ մարզերի բնակչության մեծամասնության որոշելու հերթականության դեպքում ստացվում է, որ մեծ մարզերից ԱԺ են գալիս, այն ինչ փոքրերը՝ ոչ:  Ի պատասխան Վիգեն Սարգսյանի մտահոգության՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սկզբունքը ընդգրկվել է՝ հաշվի առնելով Դավիթ Հարությունյանի մտահոգությունը, որ մարզերից ներկայացվածությունն ապահովվի: Պատգամավորը նկատեց, որ կարելի է կիրառել ազգային փոքրամասնությունների դեպքում գործող սկզբունքը, երբ մեծ մարզերը մեծ խմբակցությանն էին գնում:

Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին նշեց հետևյալը. «Երբևէ չեմ ենթադրել, որ մարդուն հաշվառած լինելը ներկայացում է մարզ, այդ մասսայի ներկայացվածությունն արհեստական է: Հնարավոր է՝ Լոռու մարզում թեկնածուն ավելի ուժեղ է, քան Արմավիրում, Լոռիում նա շատ ձայն կստանա, Արմավիրում՝ ոչ»: Նախկին նախարարը ընդգծեց, որ մեծ թվով բնակչություն ունեցող մարզի ներկայացուցչի՝ մանդատ ստանալու այս սկզբունքով հնարավոր է, որ Արմավիրի անդեմ ներկայացուցչները ընտրվեն:


    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /