• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
06.07.2018 | 16:37

Արմեն Սարգսյանը Վերաքննիչ դատարանի նախագահներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վազգեն Ռշտունուն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին:

 

Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-20-Ո-42 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

 

Վազգեն Ռշտունուն նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»:

 

Մեկն այլ հրամանագրով Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ է նշանակվել Հովսեփ Բեդևյանը:

 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 2-ի ԲԴԽ-21-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

 

Հովսեփ Բեդևյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրում:


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /