• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 19, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
06.07.2018 | 18:32

Վարկերի տույժ-տուգանքները ներելը ճիշտ էր. տնտեսագետ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝   գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները ներելու նախաձեռնությունը դրական է ու հիմա հերթը բանկերինն է:

 

Տնտեսագետի խոսքով, «հիմնական խաղորդները բանկերն ու  հաճախորդներն են: Բանկերին սա ձեռնտու է, քանի որ նրանք հնարավորություն ունեն մեռյալ կետից շարժեն իրենց բիզնես ծրագրերը»:

 

Ատոմ Մարգարյանը նկատելով, որ հետագայում պետք է մտածել պրոցեսն ինստիտուցիոնալացնելու մասին, ասաց. կարճ ժամկետում բանկերը չեն կարող տոկոսներն իջեցնել: «Եթե տույժ-տուգանքները կառավարությունն ու բանկերը չներեին, թափ կառներ վաշխառությունը, որը հատկապես մեծ տարածում ունի մարզերում»:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /