• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
06.07.2018 | 19:34

Ավելի ուշ զանգեք՝ կփորձեմ հասկանալ. ոստիկանության աշխատակցի արձագանքը Մայր Աթոռում կատարվող իրավիճակին

    «Ավելի ուշ զանգեք, ես կփորձեմ հասկանալ: Ես ձեզ ընդամենը կարող եմ հայտնել, որ ոստիկանության ծառայողները տեղում ծառայություն են իրականացնում և հասարակական կարգն են ապահովում»: ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:  

    Ի դեպ,  ՀԱՅ ՁԱՅՆ-ն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, որը խոստացել էր առավել մանրամասնորեն ուսումնասիրել իրավիճակն ու պատասխանել մեր հարցերին: Մասնավորաբար, այն հարցին, թե ինչո՞ւ է ոստիկանությունը կրավորական կեցվածք ընդունել ու չի միջամտում, չի զսպում ցուցարարների սադրիչ գործողությունները:

   Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» աղանդավորական հետք ունեցող նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ ու ակտիվիստ դարձած մի քանի հոգևորականներ շուրջ մեկ ամիս է բողոքի ցույցեր են անցկացնում և պահանջում են Վեհափառի հրաժարականըԱյսօր ավելի վաղ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ 

 

  Ցուցարարների պահվածքից վրդովված՝ բազմաթիվ քաղաքացիներ զանգահարում են ՀԱՅ ՁԱՅՆ-ի խմբագրություն և իրենց մտահոգությունը հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքում կատարվող իրավիճակից, մասնավորաբար, դժգոհում են տարածքում գտնվող ոստիկանության անգործությունից, որոնք, քաղաքացիների խոսքով՝ «խուլ ու համրի պահվածքով հանգիստ շրջում են տարածում և ամենևին չեն ցանկանում կարգի հրավիրել Դիվանատան տարածք հանդգնորեն ներխուժածներին»: Եվ դա այն դեպքում, երբ   հոգևորականներն են  խնդրել ոստիկաններին. «Սիրելի՛ ոստիկաններ, խնդրում ենք՝ կարգուկանոն ու լռություն պահպանվի»:  

   Տեղեկանալով քաղաքացիների դժգոհության մասին,  Գաբրիելյանը  փոխանցեց, թե իրենք ստացել են ահազանգեր նաև «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» խմբից, իսկ թե ի՞նչ բնույթի ահազանգի մասին է խոսքը՝  չմանրամասնեց:

 «էս պահին ոստիկանության ծառայողները դեռ այնտեղ են, էս պահին չեմ կարող ասել, թե ոստիկանությունը ի՞նչն է թերի կատարել, ավելի ուշ զանգեք, եթե համոզվենք, որ որևէ բան եղել է, ինչպես դուք եք ասում, կփորձենք պատասխանել»,- եզրափակեց ոստիկանության աշխատակիցը:

 



    Լրահոս
    Քաղաքականություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով (տեսանյութ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /